Cultura en España

 

La cultura y las tradiciones españolas también se ven reflejadas a través de la música y las danzas tradicionales que tienen lugar, sobre todo, en los numerosos eventos culturales. Flamenco, Jota, Copla, Fandango, Pasodoble y Muñeira son algunos de los estilos de baile y música que tendrá la oportunidad de descubrir durante su estancia en España. ¡Es todo un arte!

 

Las fiestas religiosas también ocupan un lugar importante en la vida de los españoles que no dudan en organizar cada año todo tipo de cultos religiosos, como la fiesta de San Fermín o la Semana Santa de Palencia. Existen otros eventos culturales que también animan las calles de las ciudades y pueblos españoles como la fiesta de los Moros y Cristianos que se organiza cada mes de agosto en Valencia donde el entretenimiento está asegurado gracias al ritmo de la música y a los desfiles de disfraces.

 

disfraces

ocupan

dudan

reflejades

opurtunidad

 

Կաղանդի լավագույն նվերը

Արդեն մեկ շաբաթ է, ինչ ստամբուլյան թիմը ժամանել է Երևան։ Ու քառօրյա դաժանակիր քննություններից հետո արդեն դժվարանում էի Ստամբուլի մասին հիացմունքս շարադրել։ Ընկեր Մարթայի պատում-հաշվետվությունից ոգևորված՝ միանգամից վերցրի համակարգիչս ու սկսեցի գրել։ Իրականում, իմ այցը Ստամբուլ կարելի է համարել դպրոցական վերջին, (չնայած դեռ ահագին ժամանակ կա․ էլի կհասցնեմ) խենթությունը ։ Դեկտեմբեր ամիսն է․ ընկերական քննարկումների անբաժանելի մասն են դարձել քննությունները։ Իհարկե, մենք իրար քաջալերում ենք, բայց «քննություն» բառը մի քիչ ճնշող է։ Արդեն հասցրել էինք մոռանալ ամանորյա հրաշքների մասին ու հանկարծ ստացա առաջին նվերս։ Նվերս ճամփորդության դրական լիցքերն են, որոնք հուսով եմ ինձ կուղեկցեն երկար ժամանակ։

 

Առաջին այցից շատ տպավորված էի, բայց այս անգամ լրիվ այլ էր։ Հիշում եմ, որ առաջին այցելության ժամանակ հեռախոսը ձեռքիցս ցած չէի դնում, ամեն րոպե հիացած նկարում էի, որ չկորցնեմ ոչ մի պահ, հետո ծնողներիս ցույց տամ ու իրենք էլ մտովի տեղափոխվեն Ստամբուլ։ Այս անգամ որոշեցի, որ կենդանի հիշողություններից ավելի հաճելի բան չկա։ Մեկ օր ճանապարհին գտնվելուց հետո կարիք ես ունենում հոգատար ընտանիքի, իսկ նրանք մեզ սպասում էին մեծ ոգևորությամբ ու անհամբերությամբ։ Արդեն մի քանի անգամ այսպիսի տեսարանի հանդիպել էի, բայց ամեն անգամ հալչում եմ նրանց ջերմ վերաբերմունքից։ Ծանոթացա նոր ընտանիքիս հետ՝ Արևի, Անժելայի(պոլսահայ երկրորդ մայրիկիս), Գրիգորի(հոր) և Կարենի(եղբոր) հետ։ Միշտ ներքին զգացում եմ ունենում, որ նոր ընտանիքս ու ես շատ ընդհանրություններ պետք է ունենանք։ Այդպես էլ լինում է։ Արևը սովորում էր մեզ հյուրընկալած Կեդրոնական վարժարանի 11-րդ դասարանում։ Մաթեմատկայի դասժամին իրար հերթ չտալով՝ լուծում էինք բոլոր առաջադրանքները։ Անժելան և Գրիգորը բժիշկներ են։ Եթե չիմանաս էլ, 7օր համատեղ ապրելով, հաստատ կգուշակես։ Ես ու Արևը հազիվ էինք արթնանում ու հասնում դասի, մինչդեռ նրանք արդեն հասցրել էին առավոտյան վազել ու նախաճաշել։ Իսկ Կարենի մասին կարող եմ ասել, որ նա տան ամանորյա մթնոլորտը ապահովողն էր։ Տուն մտնելով, լսելով «Կաղանդ բաբա»-ի մասին քաջ ծանոթ մեղեդիները՝ միանգամից տան զգացողություն էի ունենում։

 

 

 

Ամեն առավոտ մասնակցում էինք Կեդրոնականի դասերին, որի ընթացքում ծանոթանում էինք իրենց կրթական ծրագրին՝ համեմատում մերի հետ։ Մաթեմատիկայի ժամին արդեն անդրադարձել եմ, ունեցել ենք նաև գրականության ու օտար լեզվի դասաժամեր։ Անգլերենի դասաժամը ամենաառաջինն էր, որի ժամանակ էլ ծանոթացանք միմյանց հետ։ Իսկ ամենասիրելի դասաժամս դարձավ գրականությունը։ Կրթական ծրագրով դեռ չէին հասել Կոմիտասին, բայց մեզ հետ սկսեցին ուսումնասիրել։ Օրիորդը դասն այնքան հետաքրքիր կազմակերպեց, որ սկսեցի նորից պատկերացնել Կոմիտասի կյանքը։ Վերջում էլ «Կաքավիկ»-ը երգեցինք։ Կրթական մաս էին կազմում նաև մեր այցելությունները թուրքական դպրոց և համալսարան։ Դպրոցում քննարկեցինք փակ սահմանի, թուրք-հայկական հարաբերությունների, դրանց զարգացման, անցյալի անհաջող պատմության մասին։ Քննարկման արդյունքում երկու բան պարզեցի ինձ համար. թուրք ժողովուրդը մեծամասամբ վատ տրամադրված չէ մեր նկատմամբ կամ անտեղյակ է պատմությունից ու այն փաստից, որ Թուրքիայի երկու հարևան պետությունները հակամարտության մեջ են, որն էլ ուղղակիորեն ազդում է հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ուղղված աշխատանքների վրա։ Արևին, երբ հարցրի Բողազիչի համալսարանի մասին, աչքերը միանգամից սկսեցին փայլել։ Ասաց, որ Թուրքիայի ամենալավ համալսարաններից է ու երազանք ունի այնտեղ սովորել։ Համալսարանի մասին պատմում էին ուսանեղները, ցույց տալիս հայ ընկերների հետ կատարած աշխատանքները։ Պատմում էին, որ Հայաստանում ամերիկյան համալսարանի հետ են փորձում կապեր հաստատել։ Երբ այցելեցինք համալսարան ու ծանոթացանք ծրագրերին, միանգամից հասկացա Արևի ոգևորությունը: Համալսարանը գտնվում էր կենտրոնից բավականին հեռու, այն ավելի շուտ հիշեցնում էր կրթական փոքր քաղաք, որտեղ և՛ սովորում են, և՛ ապրում: Բա տեսարանը. բակը նայում էր միանգամից Բոսֆորին։ Ամեն ինչ արված էր ուսանողներին հարմարավետություն նվիրելու համար։

 

 

 

 

 

Կրթական եմ համարում նաև մեր այցերը եկեղեցիներ, Պոլսոհայոց պատրիարքարան, ինչպես նաև հայկական դպրոցներ։ Երբ ասում էինք որ Հայաստանից ենք եկել, պատմում էին իրենց անցած ճանապարհն ու դժվարությունները, որը ևս պատմություն է։ Ամենաշատը հուզվել եմ Հրանտ Դինքի դպրոցում։ Երեխաները ուսում էին ստանում եկեղեցու շենքում։ Իսկ երբ մոտենում է քննաշրջանը, մեկ ամսով տեղափոխվում են Հայաստանցի որևէ ընտանիք՝ քննություններ հանձնելու։ Ի դեպ ասացին, որ հեղափոխությունից հետո իրենց 142 սաներից 20-ը ընտանիքների հետ միասին ետ են վերադարձել հայրենիք։ Շատ էի ուրախացել իրենց ոգևորությունից։ Իրենց շնորհիվ սկսեցի ավելի լրջորեն գնահատել Հայաստանում նկատվող յուրաքանչյուր դրական շարժ։ Ստամբուլում պետք է անպայման լինել…

 

 

 

 

 

Իսկ վերջում` ուզում եմ շնորհակալություն հայտնել, կրթահամալիրիս, Կեդրոնական վարժարանին և այն բոլոր ծնողներին, ովքեր, շատ դժվարություններ հաղթահարելով, ուզում են պահպանել իրենց հայությունը, որի մեծ օրինակ է երեխաների ուսման վայրի ընտրությունը`Կեդրոնականը:

Կցում եմ ընկեր Մարթայի նյութը, ով ամբողջացրել է մեր բոլորի մտքերն ու զգացումները:

Կարող եք կարդալ նաև Ստամբուլի մասին պատմող ուսումնական նյութս

Ստուգում 3

  1. Տրված են 6;17;18;24;29 թվերը:

ա) Այդ թվերից քանիսն են պարզ

 2) 2

բ)Այդ թվերից քանիսն են  6-ի բազմապատիկ

 3) 3

գ) Առաջին թիվը չորրորդ թվի ո՞ր տոկոսն է:

2) 25

2.    Գտնել արտահայտության արժեքը.

16/3+8/3:4/5

  3) 26/3

  1. Հաշվել արտահայտության  արժեքը.

ab4-ba/a3-b3 +3ab,   a=√11  +  2    b=√11  —  2

 4) 14

  1. Եթե  2a+3=6, ապա 3/4a+6-ը հավասար է

  (A)1/4

  1. Հաշվել

√60-√20 / √5-√15

3) -2

  1. (0,125)2/3  — 250,5

3) -4,75

  1. (1/3)-2  —  81/3       

2) 7

  1. 3√24 . √4

2) 2

  1. log575- log5 3

2) 2

  1. (1-log510)(1-log2 10 )

1) 1

  1. log340-log35/log3 2

1) 3

  1. log610+ log621-log6 35

 1)1

  1. (log520+log515-2)log125

 1) 1

  1.  Լուծելանհավասարումը.

log2(x-5) ≥3

 2)13

  1. Եթե42x+2=64, ապա x-ը հավասար  է

 (A) 1/2

  1. Եթե2y2 + x-4 = 0  x/2=y2,  ապա  x-ը  հավասար է

(B) 2

  1. Գտեք երկրաչափական պրոգրեսիայի 4-րդ անդամիթվային արժեքը, եթե դրա առաջին 3 անդամներիարժեքները որևէ դրական իրական a  թվի դեպքում հավասար  են  a-1,  a+3  և  3a+1:

 (C) 32

  1. Նշվածեռյակներից, որը կարող էհամապատասխանել եռանկյան կողմերիերկարություններին:

(C) 7, 4, 4

19 .Լուծել հավասարումը.

7(x-3)/x-1=2

3)19/5

  1. Լուծելանհավասարումը.

(x-2)(5-x)≥0

1)  [2;5]

Պատասխանները նշված ենն կապույտ գույնով։

Ստամբուլի մարգարիտն ու Պալյան ընտանիքը

Կրթահամալիրում նախագծային շաբաթները միշտ էլ առանձնացել են իրենց բնորոշ յուրահատուկ առաջադրանքներով։ Այս անգամ, «Երկու պատմություն և մեկ սահման» նախագծի շրջանակներում ուսումնասիրում էի Ստամբուլի ճարտարապետությունը և մեծ զարմանք ապրեցի, երբ իմացա, որ Ստամբուլի ամենագեղեցիկ կոթողներից մեկը կամ ինչպես ասում են Ստամբուլի՝ Մարգարիտը՝ Դոլմաբահչեն ստեղծվել է հայ Պալյան ընտանիքի անդամների կողմից։ Նախորդ անգամ արդեն հասցրել էինք այցելել ու տեսնել, ու մեր զգացումները անբացատրելի էին։ Դոլմաբահչեի տոմսում նշված էր, որ այնտեղ կարող ենք գտնվել ոչ ավելի, քան երեսուն րոպե։

dolma.jpg

Հավատացեք, երեսուն րոպե մենք սենյակից սենյակ էինք անցնում ու դեռ ինձ թվում է, որ մենք ամբողջը չտեսանք։ Սենյակները կարծես դահլիճներ լինեին ու որքան էլ գույները, կահավորումը, նախշերը տարբեր լինեին, նրանք բոլորն էլ ունեին միավորող գծեր։ Դղյակին իր գեղեցկություննն էր հաղորդում նաև Բոսֆորը։

Տեսնում էինք հսկա, հեքիաթային դղյակ, որ ինչքան էլ պարուրված լիներ ճոխ զարդարանքներով, մեկ է չէր հոգնեցնում։ Երբ իմացա, որ Դոլմաբահչեի կառուցման հարցում ամենաշատը հայեր են  ներգրավված եղել, մեծ ափսոսանք ապրեցի։ Ափսոսում էի, Երևանի բազմաթիվ ճարտարապետական արժեքների ոչնչացման ու Երևանի համ ու հոտի կորստի համար։ Իսկ թուրքերը, դարեր շարունակ պահպանելով հայ ճարտարածետների ստեղծածը, շատ ճիշտ մատուցելու շնորհիվ իրենց վրա ուշադրություն են հրավիրում։ Դոլմաբահչեի անունը լսելով՝ հավատացնում եմ, բազմաթիվ զբոսաշրջիկներ են այցելում Ստամբուլ։ Հետաքրքեց նաև Պալյան ընտանիքի ձեռքբերումները, այն էլ թուրքական մթնոլորտում։ Այդպիսով, ուսումնասիրեցի նաև Պալյանների գերդաստանը։

Պալյան գերդաստանի նշանավոր ճարտարապետներն էին՝
Պալի Քալֆայի թոռը՝ Մակար Պալյանը
Մակար Պալյանի որդին՝ Գրիգոր Պալյանը
Գրիգոր Պալյանի որդին՝ Կարապետ Պալյանը
Կարապետ Պալյանի որդիները՝ Սարգիսը, Հակոբը և Նիկողայոսը

 


Այս գերդաստանի առաջին  ճարտարապետն եղել է Մակարը Պալյանը: Մակարը, դառնալով օսմանյան արքունիքում բարձր դիրք գրավող ճարտարապետ, շուտով դառնում է Պալյան գերդաստանի առաջին անդամը, ով արքունի խարդավանքների պատճառով աքսորվում է, սակայն, բարեբախտաբար, շուտով կարողանում է ապացուցել իր անմեղությունը եւ վերադառնում արքունիք:
Գրիգոր Պալյանը, վերջնականապես ամրապնդում է իր գերդաստանի փառքը՝  որպես արքունի ճարտարապետներ: Նրան նույնպես սպառնում էր հոր ճակատագիրը, քանի որ օսմանյան արքունիքում նման փառքի արժանանալը չէր կարող վրիպել սուլթանի մերձավոր շրջապատի կիզակետից, եւ զրպարտության արդյունքում, հայազգի այլ նշանավոր գործիչների հետ մեկտեղ, նա աքսորվում է Կեսարիա: Ապա, մի հետաքրքրաշարժ պատմության համաձայն Գրիգոր Պալյանի նվիրրած ապուխտը (բաստուրման) սուլթանին շատ է դուր գալիս, և նա որոշում է Գրիգորին թույլատրել վերադառնալ աքսորից։ Մայրաքաղաք վերադառնալով` Գրիգոր Պալյանը վերականգնում է իր նախկին դիրքն ու փառքը` կրկին զբաղեցնելով արքունի ճարտարապետի պաշտոնը: Գում Գափու թաղամասի Ս. Ասվածածին եկեղեցին, Այնալի Քավաք դղյակը, Նյուսրեթիե մզկիթը… երկար կարելի է թվել այն բոլոր կառույցների անունները, որոնք նրա աշխատանքի արդյունքն են:
Պալյանների ընտանիքը իր հետաքրքիր լուծումներով ընդծել է նաև Օսմանյան վերածննդի դարաշրջանը
Կարապետ Պալյանի անվան հետ է կապված Ստամբուլի ամենաշքեղ կառույցներից մեկի` Դոլմաբահչեի հիմնադրումը, որն առանձնանում է իր եվրոպական լուծումներով: Դրանք պայմանավորված էին ժամանակի թելադրանքով, քանի որ 19-րդ դարը համարվում էր Օմանյան վերածննդի ժամանակաշրջան, երբ սուլթանները, թեեւ ձեւականորեն, ձգտում էին բարեփոխումների միջոցով երկիրը «վերակառուցել» եվրոպական տեսքով, իսկ Պալյան ընտանիքի ճարտարապետները առանձնանում էին արեւելյանն ու արեւմտյանը համադրելու իրենց յուրահատուկ ոճով: Որքան էլ հիմա գնահատվում է Պալյանների ճարտարապետական տաղանդը, տվյալ ժամանակին այն արժանանում էր բազմաթիվ քննադատությունների՝ մասնավորապես ռուս պատմաբանների կողմից։
Կարապետ Պալյանից հետո նրա գործը շարունակում է Նիկողայոս Պալյանը: Դոլմաբահչեում նա նախագծում եւ հիմնում է սուլթան Ամբդուլմեջիդի մորը` Վալիդեին նվիրված մզկիթը: Դոլմաբահչեի մեկ այլ կառույց` Ժամով աշտարակը նախագծվել է Սարգիս Պալյանի կողմից` արյունարբու սուլթան Աբդուլ Համիդի պատվերով:  Հատկանշական է, որ Դոլմաբահչեի պատերը զարդարում են նաեւ Հովհաննես Այվազովսկու գործերը, ով հյուրընկալվելով Պալյանների տանը՝ իր ներդրումն էր ունեցել դղյակի ներքին հարդարանքի աշխատանքներում: Մյուս կողմից, Պալյանները օգտագործում էին տեղական կապերը եւ իրենց նախագծերում օգտվում էին նաեւ օսմանյան ճարտարապետական ավանդույթներից
Հարկ է նշել, որ Պալյանների ընտանիքը, լինելով օսմանյան սուլթանի մերձավոր շրջապատի ներկայացուցիչներ եւ կրելով «ամիրա» տիտղոսը, մեծապես օգնում էր Թուրքիայում բնակվող հայերին` հանդես գալով երկրում հայերի ինքնավարությունը մեծացնելու ջանքերով, գրքերի տպագրությամբ, եկեղեցիների կառուցմամբ, երիտասարդ ուսանողներին օժանդակելով, իսկ 1838թ. Կարապետ Պալյանը՝ Քավազ Բեզջյանի եւ Հովհաննես Սերվերյանի հետ համատեղ, հիմնում է Ուքսյուդարեի դպրոցը, որը կրթական կենտրոն է դառնում հայերի համար:

«Զուլումի տարիներ». հայ ճարտարապետական դինաստիայի անկումը
Աբդուլ Համիդի կամ “Կարմիր սուլթանի” կառավարման տարիները, որոնք պատմության մեջ հայտնի են որպես «զուլումի տարիներ», աղետաբեր եղան հայ ժողովրդի համար, քանի որ հենց նրա օրոք սկսվեցին զանգվածային կոտորածները: Աբդուլ Համիդի դաժան տիրապետոթյունը սասանեց նաեւ Պալյանների դիրքերը: Գիտնական, ճարտարապետ Սարգիս Պալյանը, ում մասին հիացմունքով էր խոսում նույնիսկ եվրոպական մամուլը, շուտով մեղադրվում է պետական միջոցները յուրացնելու համար եւ արտաքսվում: Նա մահանում է 1899թ.՝ մահից առաջ կարողանալով ձերբազատվել իրեն ներկայացված մեղադրանքների մի մասից:
Այսպիսով,  Աբդուլ Համիդի կառավարման տարիներին Սարգիս Պալյանի հեռացմամբ վերջ դրվեց Պալյան ընտանիքի արքունական լիազորություններին։

 

Ինքնաստուգման նպատակը

Այսօր ավարտական քննությունների օրինակ էի լրացնում: Եթե ստուգում ես ինքդ քեզ, պիտի լինես ազնիվ: Դրա շնորհիվ իրապես իմանում ես այն թեմաները, որոնք անտեսել ես կամ բաց թողել ուսումնական տարվա ընթացքում: Չնայած թեստը Ա մակարդակի էր’ ես արել էի ավելի շատ սխալներ, քան ինքս ինձնից կսպասեի: Հուսով եմ ‘մինչ քննությունները կհասցնեմ լրացնել գիտելիքներս:

Ստուգում 2

1.Նշված եռյակներից որո՞ւմ են թվերը գրված նվազման կարգով:
1. 0,75; 2/3 ; 3/5

2.Քանի՞ պարզ թիվ կա[10; 30] միջակայքում:
1. 6

3. Նշված թվերից ընտրել այն, որը երկու պարզ թվերի արտադրյալ է:
2. 106

4. Քանի՞ քառակուսի մետր է մեկ հեկտարը:
3. 10000

5. Ի՞նչ թվանշանով է վերջանում (16*7-11*5):
4. 5

6.36-ը 60-ի ո՞ր տոկոսն է:
4. 60

7.Գտեք 2-ից փոքր հինգ հայտարարով բոլոր անկանոն կոտորակների գումարը:
2․ 7

8.60-ը 48 –ից քանի՞ տոկոսով է մեծ:
2. 25

9.Գտեք 3/2-1/2(3+2/3) արտահայտության արժեքը:
2. – 1/3

10.Գտեք 4/7∙5:5/3+1 արտահայտության արժեքը:
4. 19/7

11.Գտեք |14/3-3∙1,6| արտահայտության արժեքը:
3. 2/15

12.Գտեք 1/2+ 1/3:|-1/6|
4. 2,5

13.Գտեք 3(7/9-2/3)-|-2| արտահայտության արժեքը:
4. -5/3

14.Գտնել (11/60;5/24)միջակայքին պատկանող 5 հայտարարով սովորական կոտորակը:
1. 1/5

15.15 րոպե 46 վայրկյանը մեկ ժամի ո՞ր մասն է:
1. 473/1800

16.50 հատ բնական թվերի գումարը հավասար է 51-ի: Գտեք այդ թվերի արտադրյալը:
4. 2

17.Գտեք a+6 թիվը 7-ի բաժանելիս ստացվող մնացորդը, եթե a-ն 7-ի բաժանելիս ստացվում է 3 մնացորդ;
3. 2

18.Գտեք (100-1/7) տարբերությունից 7 անգամ մեծ թիվը:
3. 699

19.Քանի՞ զրոյով է վերջանում առաջին 16 պարզ թվերի արտադրյալը:
1. 1

Ճի՞շտ են, թե սխա՞լ հետևյալ պնդումները:

20.Գոյություն ունեն 10-ից փոքր երկու այնպիսի բնական թվեր, որոնց արտադրյալը հավասար է 120: (սխալ)
21.Մեկից մինչև 100 բնական թվերի շարքում կա 6-ի բաժանվող 16 թիվ: (ճիշտ)
22.a, b, a+b, a-b բնական թվերից գոնե մեկը բաժանվում է 3-ի: (ճիշտ)
23.Եթե իրարից տարբեր երեք բնական թվերի արտադրյալը մեծ է 300-ից, ապա նրանցից գոնե մեկը մեծ է 7-ից: (ճիշտ)
24.Գոյություն ունի անպիսի բնական n թիվ, որի դեպքում n*2-2n թիվը բնական թվի քառակուսի է: (սխալ)
25.1-ից մինչև 19 բնական թվերի արտադրյալի վերջին չորս թվանշանները զրո են: (սխալ)

Պատասխանները նշված են ապույտ գույնով։