Զբոսանք Կապույտ մզկիթով

IMG-20180122-WA0057

Այսօր Հայոց պամության խմբով այցելել էին Կապույտ մզկիթ: Միշտ քայլել-անցել եմ այդտեղով ու ոչ մտածել ու ոչ էլ ուշադրություն դարձրել: Իսկ այսօր, երբ այնտեղ էի թե՛ ծանոթ էր տեղանքը , և թե՛ հակառակը: Կապույտ մզկիթում մեզ դիմավորեց աշխատակից-ուղեկցողը, ով պատմեց, որ մզկիթը 18-րդ դարում է կառուցվել: Այդ ժամանակ Երևանում կառուցված են  եղել  ևս ութը:  Պահպանվել է միայն այս մեկը  Չարենցի ջանքերի շնորհիվ. ի միջի այլոց նա ծագումով պարսկահայ էր: Մզկիթը կազմված է մի քանի կառույցներից, որից  մեկը կոնֆերանսի դահլիճն էր, իսկ մնացած երկուսը աղոթատեղիներ էին՝ առանձին կանանց և տղամարդկանց համար : Շինությունը վեց մինարեթներով էր (նշանակում է լույս) շրջապատված. ցավոք ներկայումս մնացել է միայն մեկը: Մզկիթը պատկանում է շիա դավանության մզկիթների շարքին: Այստեղ միշտ գործում է ցուցահանդես և ներկայացվում են իրանցիների ձեռքի աշխատանքները: Մզկիթը ամբողջությամբ պատված է ձեռակերտ հախճապակով (վիտրաժներով): Անգամ հասցրինք ունկդրել նրանց աղոթքը. ինչ խոսք յուրահատուկ ձայներ էին: Իսկ հետո մի փոքր զբոսնեցինք մեր սիրելի 2800 ամյա մայրաքաղաքով: Այս այցը հարստացրեց մեր’ Իրանի շիայական ուղղվածությամբ կրոնի մասին:

 

 

Leave a comment