Օմար Խայամ- քառյակներ

Image result for օմար խայամ կենսագրություն

 

Օմար Խայամն աշխարհում ճանաչված է որպես տաղանդավոր պոետ, սակայն նա ամեն ինչից առաջ տաղանդավոր գիտնական էր՝ իր ժամանակի մեծագույն գիտնականներից մեկը։ Նա մեծ մաթեմատիկոս, աստղագետ, փիլիսոփա էր։ Լավագույնս կարողանում էր մարդկության խնդիրներն ու դժվարություններն արտահայտել իր ստեղծագործություններում։ Խայամը ծնվել է 1048 թվականի մայիսի 18 ին, Նեյշաբուրում։ Պատմաբանների հավաստմամբ նա մահացել է 1131 թվականի դեկտեմբերի 4 ին։ Խայամի ճակատագիրը շատ տարօրինակ և զարմանալի է եղել։ Նա ապրեց որպես գիտնական, աստղագետ և տոմարագետ, իսկ ժամանակակիցները բոլորովին տեղյակ չէին նրա բանաստեղծական շնորհներից։ Խայամն իր կյանքի 50-60 արգասաբեր տարիների ընթացքում գրել է տարին մեկ քառյակ և գրել մեծ վարպետությամբ և խորիմաստությամբ, այնպիսի ստեղծագործություններ, ինչպիսիք միտված են մարդկանց ստիպելու մտածել աշխարհի անսահմանության, սկիզբ ու վերջի և մարդու կյանքի որպիսության մասին։ Մեծարել Խայամին, նշանակում է մեծարել այն արժեքները, որոնք ստեղծել ու տարածել են աշխարհի մեծերը, որոնցից էր հենց ինքը՝ Խայամը։

Մեզանից ո՞վ մեղք չի գործել այս աշխարհում, ասա,

Թե չի գործել, ո՞նց է ապրել այս աշխարհում, ասա,

Եթե դու իմ վատին վատով պատասխանես, Աստված,

Ինչումն է մեր միջև եղած տարբերությունն, ասա:

Քառյակում Օմար Խայամը ցուց է տալիս մարդու մարդկային լինելը: Մարդ կատարյալ ու անսխալական չէ, եթե ոչ, ապա նա այլև չի ապրում: Նա նաև տալիս էր մարդու ու Աստծո տարբերությունը: Մարդ կարող է իրեն տրվածին պատասխանել իր ուզած ձևով, իսկ Աստված սովորեցնում քեզ տալով միայն լավը:

Եթե քո կյանքի գեթ մի պահն անցնի,

Չթողնես – առանց խնդության անցնի…

Կյանքի իմաստը` հենց ինքն է, որ կա,

– Ինչպես որ ապրես` այնպես էլ կանցնի:

Այս քառյակում ընկած է կյանքի ամենակարևոր գաղափարներից մեկը: Բանաստեղծը մեզ տալիս է կարևոր խորհուրդ՝ կյանքն ապրելու խինդով ու ծիծաղով, վայելելով: Ինչքան գնահատես պահի մեջ եղած դրականը, այնքան հեշտ ու սահուն էլ կանցնեն մնացած պահերը: Մեր նպատակներին հասնելու ճանապարհին գնահատել այն ամենն ինչ ձեռք ենք բերել ճանապարհի ընթացքում։

Վերջերս ուսումնասիրում ենք սիմվոլիզմը։ Դրա կարևոր հայ ներկայացուցիչներից է Լևոն Շանթը իր «Հին Աստվածներ» ստեղծագործությամբ։ Պիեսում ներկայացվում էր նման մի իրավիճակ։ Քողավորը ՝ պիեսի սիրո սիմվոլը , տալիս է կարևոր միտք, որ կյանքի փոսը դատարկ է, այնքան ժամանակ մինչև մենք չենք որոշում այն լցնել զգացմունքներով։ Խայամը դա է ասում՝ Կյանքի իմաստը` հենց ինքն է, որ կա, – Ինչպես որ ապրես` այնպես էլ կանցնի: Սա շատ լուրջ կենսափիլիսոփայություն է, որի մասին, որպես կանոն, մոռանում ենք։

Աղբյուրը՝

http://armenian.irib.ir/radio-program4/%D5%A8%D5%B6%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB%D6%84%D5%AB-%D5%B3%D5%A3%D5%B6%D5%A1%D5%AA%D5%A1%D5%B4%D5%9D-%D5%A1%D6%80%D6%87%D5%B4%D5%B8%D6%82%D5%BF%D6%84%D5%B8%D6%82%D5%B4/item/5464-%D8%B9%D9%85%D8%B1-%D8%AE%DB%8C%D8%A7%D9%85, https://mediamag.am/omar-khayyam/

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s