«Սովորողների ռազմահայրենասիրական  դաստիարակության ռազմավարություն»

Վերջերս համացանցում հայտնվեց կառավարության օրաարգում առկա «Սովորողների ռազմահայրենասիրական  դաստիարակության ռազմավարություն» նախագիծը։ Այն բազմաթիվ իրարամերժ կարծիքներ է առաջացրել հասարակության մեջ։Նախագիծը վերաբերում է աշակերտներին՝ հատկապես ավագ դպրոցի։ Ռազմահայրենասիրական նախագծի շրջանակներում դպրոցները կցվելու են ՀՀ Ոստիկանական մարմին ու գործելու են միասին։ Բացի դա մեզ կդաստիարակեն,հեռու կպահեն փողոցային բառամթերքից,կզբաղվեն մեր հայրենասիրական դաստիարակությամբ, կվանեն մեզնից ազգասիրությանը խանգարող բոլոր ազդեցությունները։

Այս նախագծի մասին կասեմ հետևյալը, երբ ես  կարևոր գործ ունեմ անելու բայց չեմ ուզում,անկախ պատճառներից, ես միշտ զբաղվում եմ այլ բաներով, որոնք տվյալ պահին ուղղակի կարևոր չեն։Կարճ ասած՝ կարևորը դարձնում եմ անկարևոր։ Այս սկզբունքով են առաջնորդվել այս նախագծի հեղինակները։ Երբ երկրում անընդհատ բանակային կյանքի բարելավման մասին են խոսում ու սպասում որևէ լուրջ քայլի, մեր հայրենակիցները հետևում են իմ օրինակին։

Առանձնացրել եմ մի քանի կետեր, որոնք առաջինը նկատեցի։

Ոստիկանությունը  ստեղծված է քաղաքացուն պաշտպանելու տարբեր վտանգներից, օգնելու վերականգնել իր իրավունքներ և այլն,  բայց հաշվի առնելով ներկա պահին տիրող տգիտությունը, վատ սոցիալական պայմանները, լճացած հասարակությունը, չեմ կարծում որ այդ երկու կառույցների առընթեր գործունեությունից որևէ լավ բան դուրս կգա։
Նախագծի շրջանակում պետք է զբաղվեն մեր դաստիարակությամբ ու բառացի գրված է, որ մեզ հեռու են պահելու փողոցային բառամթերքից, վարքից և այլն։ Արդի ժամանակներում քարոզ իրականացնելու  լավագույն միջոցը հեռուստատեսությունն է։ Եթե ազգակիցներս ցանկանում են ամենուրեք տեսնել կիրթ ու դաստիարակված, միմյանց հարգող երիտասարդների ինչո՞ւ են հեռուստատեսությամբ ցուցադրում նշածս հատկանիշներից բացարձակ զուրկ հեռուստատեսութուն(չստացված,անորակ սերիալներ, վատ պատճենված հումորային ծրագրեր և այլն)։ Նախագծի անունը թույլ է տալիս հասկանալ, որ ուզում են մեր մեջ ռազմահայրենասիրական ոգի մտցնել։ Սովորեցնելու են սիրել մեր ազգը, գնահատել բանակն ու փառաբանել նրան։ Ու ըստ նրանց մեզ «կտրելու» են բոլոր խանգարող հանգամանքներից, օրինակ՝ օտար մշակույթային արժեքներից։

Նախագծում առկա են չճշտված, ոչ պիտանի և այլ կետեր, ու ըստ ինձ հավանության արժանի չէ։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s