Տասնամյա ռեժիմն ու բնապահպանությունը

 

Վերջին օրերին Հայաստանն աշխարհի ուշադրության կենտրոնում է հայտվել:  Հայաստանցու հույսն է սկսել կենդանության նշաններ ցույց տալ, մարդկանց աչքերի թախիծն ու մտահոգությունն է աներևութանում:

31460948_1682415988460212_6948293886972264448_n.jpg

«Մերժիր Սերժին» շարժման նպատակը Հայաստանում արմատացած, փտած իշխանական համակարգի արմատախիլ անելն է, որից հետո ամեն ոք հստակ կիմանա իր իրավունքներն ու պարտականությունները, ազատության այն չափը, որը չի սահմանափակի մյուսի ազատությանը։ Տասը տարի Հայաստանում իշխում է մի համակարգ, որի ժամանակ երկիրը լքել են հարյուր հազարավոր քաղաքացիներ, աղքատության ու հարստության միջև առաջացել է մի մեծ անդունդ, ստեղծվել են բազմաթիվ էկոլոգիական, տնտեսական, ռազմավարական,սոցիալական խնդիրներ։ Այդ համակարգի վերափոխումը մեկօրյա գործընթաց չէ, քանզի թողած հետևանքները ճահճացած էն:

hhk

Այս նյութում  կփորձեմ ներկայացնել տասնամյա ռեժիմի արդյունքում առաջացած բնապահպանական խնդիրները:

Հանքարդյունաբերություն

2014թ.-ին՝ Սերժ Սարգսյանի կառավարման վեցերորդ տարում, մեկնարկեց Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործումը։ Այդ շրջանում տեղի ունեցած բազմաթիվ հանրային լսումների ժամանակ քննարկվել են հանքի շահագործման ռիսկերը և վտանգները շրջակա միջավայրի նկատմամբ։ Չնայած գերակշռող բացասական կարծիքներին՝ «Վալեքս» ընկերությունը սկսեց աշխատանքներ իրականացնել հանքում։ Չորս տարի տևած աշխատանքներից հետո հանքը դադարեց աշխատել , քանի որ «Վալլեքս» ընկերությունը հայտարարեց, որ չի կարողանա իր մոտ 1200 աշխատողներին ապահովել բավարար ծանրաբեռնվածությամբ աշխատանքով ու համապատասխան աշխատավարձով: Պայմանագրերը լուծելու մասին ծանուցումներ ստացան մոտավորապես 1100 քաղաքացիներ։ Կառավարության համար բավարար չեղավ Թեղուտի օրինակը և 2014թ.-ին տրվեց Ամուլսարի ծրագրի Ընդերքօգտագործման իրավունքը և Ծրագրի շինարարության համար բնապահպանական թույլատվությունը։ Սա այն դեպքն է, երբ երբ օրենքն է հարմարվում մասնավորի շահին:

2016-ից սկսած «Լիդիան» ընկերությունը ապահովելով անհրաժեշտ ֆինանսավորումը` գործարկեց Ամուլսարի հանքի շինարարական աշխատանքները։ Ամուլսարը կարժանանա Թեղուտի ճակատագրին։ Ամուլսարի հանքում արդեն իսկ սկսված աշխատանքները մեծ վտանգ են ներկայացնում։ Բացի դա, այն գտնվում է հայ-իրանական միջազգային ճանապարհի վրա, որը օրենքի կոպիտ խախտում է։

Սրանք բնապահպանական-տնտեսական այն երկու կարևորագույն կետերն են, որոնք մեր երկիրը տանում են դեպի անդունդ: Երկրի ղեկավարը, բնապահպանության նախարարը, վարչապետը երբևէ չեն անդրադարձել իրենց լրջագույն ձախողմանը և շարունակում են պաշտոնավարումը:

Շարունակեմ մեր անպատժելի կառավարության «սխրանքների» շարքը:

Ջրային ռեսուրսների անխնա օգտագործում

Ջրային ռեսուրսների խնդիրների առաջացման պատճառներն են՝ հէկաշինությունը, հանքարդյունաբերությունը և գետերի ծանրաբեռնվածությունը:

2008 թվականից սկսած գետերի վրա կառուցվել է ավելի քան 120 ՓՀԷԿ, 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ կառուցման փուլում են գտնվում ևս 39 ՓՀԷԿ: Գետերի ջրերը օգտագործում են թե՛ հանքաարդյունաբերություն իրականացնող ընկերությունները, թե՛ ՀԷԿ-երը և վերջում մնացած ջրերը ուղարկվում են ոռոգման։ Արդյունքում տուժում է գետի էկոհամակարգը։ Ճամփորդությունների ընթացքում ականատես եմ եղել գետերի, որոնք տեղ-տեղ արդեն ցամաքած են։ Ի՞նչ է արել մեր հրաշալի կառավարությունը, այս աղետը կանխելու համար: Ոչի՛նչ:

Հիմա Հայաստանում կա 325 ՓՀԷԿ` 274 ՄՎտ ընդհանուր հզորությամբ և 833 մլն կՎտ.ժամ էլեկտրաէներգիայի տարեկան արտադրությամբ: Իսկ մենք՝ հասարակ մահկանացուներս, էներգիայի համար վճարում են աստղաբաշխական գումարներ: Իսկ քանի որ մեր պետբյուջեի ճեղքերը շատ են մեծացել, բոլոր եկամուտները անէանում են:

Արդյունքում Հայաստանում չկա մի գետ, որը չի դասակարգվում աղետալի վիճակին, կան երեք հարյուրյակը գերազանցող ՀԷԿ-եր, խախտված էկոհամակարգ և ծանր սոցիալական վիճակում ապրող միլիոնի հասնող մարդիկ:

Աղբը

Հեղափոխական տրամադրությունը չպետք է մոռացնել տա վերջին տարիներին արված ու չարված շատ բացթողումները։ Մի երկու ամիս առաջ իմացանք, որ Հայաստանում ուզում են կառուցել երկրորդ աղբավայրը՝ այն էլ վարկով։ Իբր առաջինը շատ են կարողանում պահել, հիմա էլ երկրորդը։ Հայաստանը, եվրոպական գերզարգացած երկրների հետ համեմատելիս, մի մոռացեք, որ Հաաստանում բացակայում է «աղբի վերամշակման գործարան» հասկացությունը, բարեկարգ աղբատարը, և նույնիսկ աղբի դասակարգումը։ Շենքերում աղբի խողովակները գործում են, մինչդեռ հազար անգամ ապացուցվել է որ, շենքերում գտնվող աղբը մեծ վտանգ է բնակիչների առողջության համար, քանի որ նրանում պարունակվում են բազմաթիվ թունավոր ծանր մետաղներ՝ինչպիսին է կապարը։

Աղտոտվածությունը

Չեմ ուզում երկրիս մաքրությունն ու աղտոտվածությունը համեմատել որևէ այլ երկրի հետ, ուղղակի, որպես ՀՀ քաղաքացի ես ուզում եմ ապրել մաքուր միջավայրում։Գարնանը քաղաքապետարանը սկսում է իր «բարեկարգման» աշխատանքները։ Էտի անվան տակ մարդիկ մի հսկա ծառից թողնում են միայն մի փոքր հատված՝ չհասկանալով, որ դրանք պատասխանատու են մեր մաքուր օդի, ու թթվածնի արտադրման համար։ Աղտոտված միջավայր են ստեղծում նաև խցանված փողոցներում մեքենանարի դուրս թողնված գազը։

Անեհետևողականությունը

«Երևան 2800»-ի շրջանակներում անդրադարձել էի Երևանի արվարձաններին, որտեղ կան բազմաթիվ խնդիրներ թե՛ աղբահանության հետ կապված, թե՛ կոյուղաջրերի և թե՛ կանաչ տարածքների բացակայության։ Բայց հասկացա, որ այս խնդիրները գերակշռում են ՀՀ-ի ողջ տարածքով։

Վերջին տասը տարիները Հայաստանի համար ճակատագրական էին, դրանք մեզ կտրեցին առաջադիմությունից։ Վերևում նշածս յուրաքանչյուր խնդիր առաջ է եկել կամ սրվել է հենց այս տարիների ընթացքում։ Ամենուր տեսել եմ այս անպատժելիությունը: Երկիրս հիմքից ավիել են ու կշարունակեին ավիրել ու վաճառել, եթե չլիներ այս օրերի անհնազադությունները, որ ցուցաբերեցինք ազգովի: Ուրախ եմ, որ ընտանիքս ու դպրոցս ինձ կրթում են, որպես անհատի, քաղաքացու ու հնարավարություն են տալիս իրավիճակը ճիշտ գնահատելու, քաղաքացիական հայացքներս անկաշկանդ արտահայտելու:

Ավարտելով ուզում եմ ասել, որ բացի  այն անպատժելիությունից, որ ստեղծել են իշխանությունները, մեզանից յուրաքանչյուր ունի պատասխանատվություն իր երկրի նկատմամբ։ Ուստի հիշեք, որ հեղափոխությունից հետո սկելու ենք նոր կյանքով ապրել:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s