Տասնամյա ռեժիմն ու բնապահպանությունը

 

Վերջին օրերին Հայաստանն աշխարհի ուշադրության կենտրոնում է հայտվել:  Հայաստանցու հույսն է սկսել կենդանության նշաններ ցույց տալ, մարդկանց աչքերի թախիծն ու մտահոգությունն է աներևութանում:

31460948_1682415988460212_6948293886972264448_n.jpg

«Մերժիր Սերժին» շարժման նպատակը Հայաստանում արմատացած, փտած իշխանական համակարգի արմատախիլ անելն է, որից հետո ամեն ոք հստակ կիմանա իր իրավունքներն ու պարտականությունները, ազատության այն չափը, որը չի սահմանափակի մյուսի ազատությանը։ Տասը տարի Հայաստանում իշխում է մի համակարգ, որի ժամանակ երկիրը լքել են հարյուր հազարավոր քաղաքացիներ, աղքատության ու հարստության միջև առաջացել է մի մեծ անդունդ, ստեղծվել են բազմաթիվ էկոլոգիական, տնտեսական, ռազմավարական,սոցիալական խնդիրներ։ Այդ համակարգի վերափոխումը մեկօրյա գործընթաց չէ, քանզի թողած հետևանքները ճահճացած էն:

hhk

Այս նյութում  կփորձեմ ներկայացնել տասնամյա ռեժիմի արդյունքում առաջացած բնապահպանական խնդիրները:

Հանքարդյունաբերություն

2014թ.-ին՝ Սերժ Սարգսյանի կառավարման վեցերորդ տարում, մեկնարկեց Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործումը։ Այդ շրջանում տեղի ունեցած բազմաթիվ հանրային լսումների ժամանակ քննարկվել են հանքի շահագործման ռիսկերը և վտանգները շրջակա միջավայրի նկատմամբ։ Չնայած գերակշռող բացասական կարծիքներին՝ «Վալեքս» ընկերությունը սկսեց աշխատանքներ իրականացնել հանքում։ Չորս տարի տևած աշխատանքներից հետո հանքը դադարեց աշխատել , քանի որ «Վալլեքս» ընկերությունը հայտարարեց, որ չի կարողանա իր մոտ 1200 աշխատողներին ապահովել բավարար ծանրաբեռնվածությամբ աշխատանքով ու համապատասխան աշխատավարձով: Պայմանագրերը լուծելու մասին ծանուցումներ ստացան մոտավորապես 1100 քաղաքացիներ։ Կառավարության համար բավարար չեղավ Թեղուտի օրինակը և 2014թ.-ին տրվեց Ամուլսարի ծրագրի Ընդերքօգտագործման իրավունքը և Ծրագրի շինարարության համար բնապահպանական թույլատվությունը։ Սա այն դեպքն է, երբ երբ օրենքն է հարմարվում մասնավորի շահին:

2016-ից սկսած «Լիդիան» ընկերությունը ապահովելով անհրաժեշտ ֆինանսավորումը` գործարկեց Ամուլսարի հանքի շինարարական աշխատանքները։ Ամուլսարը կարժանանա Թեղուտի ճակատագրին։ Ամուլսարի հանքում արդեն իսկ սկսված աշխատանքները մեծ վտանգ են ներկայացնում։ Բացի դա, այն գտնվում է հայ-իրանական միջազգային ճանապարհի վրա, որը օրենքի կոպիտ խախտում է։

Սրանք բնապահպանական-տնտեսական այն երկու կարևորագույն կետերն են, որոնք մեր երկիրը տանում են դեպի անդունդ: Երկրի ղեկավարը, բնապահպանության նախարարը, վարչապետը երբևէ չեն անդրադարձել իրենց լրջագույն ձախողմանը և շարունակում են պաշտոնավարումը:

Շարունակեմ մեր անպատժելի կառավարության «սխրանքների» շարքը:

Ջրային ռեսուրսների անխնա օգտագործում

Ջրային ռեսուրսների խնդիրների առաջացման պատճառներն են՝ հէկաշինությունը, հանքարդյունաբերությունը և գետերի ծանրաբեռնվածությունը:

2008 թվականից սկսած գետերի վրա կառուցվել է ավելի քան 120 ՓՀԷԿ, 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ կառուցման փուլում են գտնվում ևս 39 ՓՀԷԿ: Գետերի ջրերը օգտագործում են թե՛ հանքաարդյունաբերություն իրականացնող ընկերությունները, թե՛ ՀԷԿ-երը և վերջում մնացած ջրերը ուղարկվում են ոռոգման։ Արդյունքում տուժում է գետի էկոհամակարգը։ Ճամփորդությունների ընթացքում ականատես եմ եղել գետերի, որոնք տեղ-տեղ արդեն ցամաքած են։ Ի՞նչ է արել մեր հրաշալի կառավարությունը, այս աղետը կանխելու համար: Ոչի՛նչ:

Հիմա Հայաստանում կա 325 ՓՀԷԿ` 274 ՄՎտ ընդհանուր հզորությամբ և 833 մլն կՎտ.ժամ էլեկտրաէներգիայի տարեկան արտադրությամբ: Իսկ մենք՝ հասարակ մահկանացուներս, էներգիայի համար վճարում են աստղաբաշխական գումարներ: Իսկ քանի որ մեր պետբյուջեի ճեղքերը շատ են մեծացել, բոլոր եկամուտները անէանում են:

Արդյունքում Հայաստանում չկա մի գետ, որը չի դասակարգվում աղետալի վիճակին, կան երեք հարյուրյակը գերազանցող ՀԷԿ-եր, խախտված էկոհամակարգ և ծանր սոցիալական վիճակում ապրող միլիոնի հասնող մարդիկ:

Աղբը

Հեղափոխական տրամադրությունը չպետք է մոռացնել տա վերջին տարիներին արված ու չարված շատ բացթողումները։ Մի երկու ամիս առաջ իմացանք, որ Հայաստանում ուզում են կառուցել երկրորդ աղբավայրը՝ այն էլ վարկով։ Իբր առաջինը շատ են կարողանում պահել, հիմա էլ երկրորդը։ Հայաստանը, եվրոպական գերզարգացած երկրների հետ համեմատելիս, մի մոռացեք, որ Հաաստանում բացակայում է «աղբի վերամշակման գործարան» հասկացությունը, բարեկարգ աղբատարը, և նույնիսկ աղբի դասակարգումը։ Շենքերում աղբի խողովակները գործում են, մինչդեռ հազար անգամ ապացուցվել է որ, շենքերում գտնվող աղբը մեծ վտանգ է բնակիչների առողջության համար, քանի որ նրանում պարունակվում են բազմաթիվ թունավոր ծանր մետաղներ՝ինչպիսին է կապարը։

Աղտոտվածությունը

Չեմ ուզում երկրիս մաքրությունն ու աղտոտվածությունը համեմատել որևէ այլ երկրի հետ, ուղղակի, որպես ՀՀ քաղաքացի ես ուզում եմ ապրել մաքուր միջավայրում։Գարնանը քաղաքապետարանը սկսում է իր «բարեկարգման» աշխատանքները։ Էտի անվան տակ մարդիկ մի հսկա ծառից թողնում են միայն մի փոքր հատված՝ չհասկանալով, որ դրանք պատասխանատու են մեր մաքուր օդի, ու թթվածնի արտադրման համար։ Աղտոտված միջավայր են ստեղծում նաև խցանված փողոցներում մեքենանարի դուրս թողնված գազը։

Անեհետևողականությունը

«Երևան 2800»-ի շրջանակներում անդրադարձել էի Երևանի արվարձաններին, որտեղ կան բազմաթիվ խնդիրներ թե՛ աղբահանության հետ կապված, թե՛ կոյուղաջրերի և թե՛ կանաչ տարածքների բացակայության։ Բայց հասկացա, որ այս խնդիրները գերակշռում են ՀՀ-ի ողջ տարածքով։

Վերջին տասը տարիները Հայաստանի համար ճակատագրական էին, դրանք մեզ կտրեցին առաջադիմությունից։ Վերևում նշածս յուրաքանչյուր խնդիր առաջ է եկել կամ սրվել է հենց այս տարիների ընթացքում։ Ամենուր տեսել եմ այս անպատժելիությունը: Երկիրս հիմքից ավիել են ու կշարունակեին ավիրել ու վաճառել, եթե չլիներ այս օրերի անհնազադությունները, որ ցուցաբերեցինք ազգովի: Ուրախ եմ, որ ընտանիքս ու դպրոցս ինձ կրթում են, որպես անհատի, քաղաքացու ու հնարավարություն են տալիս իրավիճակը ճիշտ գնահատելու, քաղաքացիական հայացքներս անկաշկանդ արտահայտելու:

Ավարտելով ուզում եմ ասել, որ բացի  այն անպատժելիությունից, որ ստեղծել են իշխանությունները, մեզանից յուրաքանչյուր ունի պատասխանատվություն իր երկրի նկատմամբ։ Ուստի հիշեք, որ հեղափոխությունից հետո սկելու ենք նոր կյանքով ապրել:

Ազգագրության տարրեր Վրաստանից

Արդեն գեղեցիկ ավանդույթ է դարձել մեր ամենամյա կրթական փոխանակումները հարազատ դարձած Թբիլիսիի 98 դպրոցի հետ: Վերջերս իմացա, որ ճամփորդական ընկերներիցս  շատերը արդեն մի քանի տարի է, ինչ անընդմեջ մասնակցում են Թբիլիսիում ներկայացվող նախագծերին, հետո մտածում էի ՝ ինչպես կարելի է ամեն տարի մասնակցել ու չհոգնել: ՈՒ միայն այս անգամ, երբ երկրորդ ճամփորդությունս էր դեպի Թբիլիսի, հասկացա, որ Թբիլիսին ու Թբիլիսիի գույները, զգացողություններն ամեն անգամ փոխվում են նոր թիմի ու ընկերների հետ: Քաղաքը քիչ թե շատ փոխվել էր, ավելի գեղեցկացել, բայց մարդիկ նույն ջերմությամբ էին լցված մեզ պես հետաքրքրասեր սեբաստացիների հանդեպ: Անցած տարվա քաղաքային թափառումներն ինձ օգնեցին ինձ ավելի շատ ուշադրությունս սևեռել քաղաքային մանրուքներին: Դպրոցը, որտեղ հյուրնկալվել էինք, ամեն տարի հոգում է այն մասին, որ մենք Թբիլիսիից տանենք նոր ու անմոռանալի հուշեր: Continue reading

Էկոդաս Թբիլիսիում

Related image
Արդեն վեց տարի է, ինչ համագործակցում ենք Թբիլիսիում գտնվող համար 98 դպրոցի հետ ու իրականացնում կրթական փոխանակումներ։ Ամեն տարի վերլուծում ենք մեր խնդիրներն ու առավելությունները, իրենք ՝ իրենց։ Վերջերս էկոլոգիայի մեր խմբով ճամփորդում ենք Հայաստանի խնդրահարույց վայրերով ՝ մեր աչքերով տարբերելու իրականությունը լրատվության ներկայացրածից։
Վերջին ճամփորդության ուղղությունը Շնող գյուղն էր, որը հայտնի է որպես Թեղուտի հանքաարդյունաբերությանը ամենամոտ գտնվող գյուղ։ Դա փաստում է այն մասին, որ գյուղը ամենաշատն է տուժում հանքի արդյունաբերությունից և  ցավալի է, որ այդ մասին գյուղացիները լռում են։
Տեսանյութում ներկայացվում են մեր հարցազրույցները գյուղացիների հետ․ ոմանք լռում էին, ոմանք կցկտուր խոսում ։
Վերջերս հանքի աշխատանքները դադարեցվել են ու մտածում էի, թե դա դրական կազդի գյուղացիների վրա, բայց պատասխանեցին, որ գյուղացիները զրկվել են իրենց սոցիալական հիմնական աղբյուրից, ու դա արտագաղթի լուրջ հիմք է։
The last trip destination was Shnogh Village known as the nearest village in the Teghut mining industry. This proves that the village suffers the most from the mine industry and it is a  pity that the villagers are silent about it.
The video presents interviews with the villagers. Some of them didn’t utter a word about it, others were speaking harshly.
The mine’s work has recently been stopped and I thought it would have a positive impact on the villagers, but they replied that farmers were deprived of their primary source of earning a living , and that’s a serious result of emigration.
Շնող գյուղի ու նրա առօրյայի մասին ավելի լավ տեղեկանալու համար դիտեք տեսանյութն ու կարդացեք պատումս
Լուսանկարում՝ Թբիլիսին ու Խաղաղությանը նվիրված կամուրջը։

Բնության ու անկենդանության հատումը

Շարունակվում են մեր բնապահպանական այցերը Հայաստանի չորս կողմերով: Այս անգամ դեպի հյուսիս։ Ներկա պահին ցանկացած լրատվական կայքի նյութերում դժվարությամբ չենք գտնի Թեղուտի,Ախթալայի կամ էլ Դեբեդ գետի աղետի մասին որևէ նորություն։ Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրը գտնվում է Հայաստանի հյուսիսում` Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանում: Այն շատ մոտ է գտնվում Թեղուտ և Շնող գյուղերին, որոնք գտնվում են հանքավայրից համապատասխանաբար 4 և 6 կմ հեռավորության վրա: Վերջերս հանքում ու նույնանուն ֆաբրիկայում աշխատանքները դադարեցվել են, գյուղացիները ուղարկվել են անժամկետ արձակուրդի։ Իսկ հետո «Թեղուտ» ՓԲԸ-ի 1190 աշխատակիցներից 1032-ը ստացել են պայմանագրերը լուծելու մասին ծանուցումներ։ Այս ամենը էկոլոգիայի դասաժամին կարդացել,քննարկել էին և ցանկությունը մեծ էր այցելելու, սեփական աչքերով տեսնելու ու մեր կարծիքը ձևավորելու այս խնդրի մասին։

Մեր առաջին կանգառն Ախթալայի լեռնահարստացուցիչ ֆաբրիկայում էր։ Իրականում հենց «ֆաբրիկա» ասվածում առաջին անգամ էի։ Մռայլ ու գորշ պատերով շենք, որտեղ քիմիական հոտերը խեղդում էին ։ Ամենուրեք մուգ գույնի հեղուկ էր ֆիլտրվում ու այդ ձայների մեջ հազիվ էինք լսում աշխատողների ձայները։ Ես հաստատ չեմ ուզենա այնտեղ վերադառնալ, ուր մնաց կարողանամ պատկերացնել ֆաբրիկայի աշխատողների կյանքը։ Աշխատողները շատ բարեհամբույր պատմում էին գործարանի մասին, նայում էի այդ մարդկանց ու հասկանում « գոյության պայքար» բառերի իմաստը։ Իրենք լավ էլ հասկանում են, թե ֆաբրիկայի աշխատանքը ինչ վիճակի է հասցնում իրենց իսկ տունը,բայց այլ տարբերակ չունեն. այդ աշխատանքով են պահպանում իրենղ գոյությունը։
Հաջորդ կանգառը Շնող գյուղն էր, որը երկու-երեք օրով դարձավ մեր «տունը»։ Քաղաքային կյանքից հետո մի քիչ դժվար էր հարմարվելը մանավանդ այն մտքին, որ գյուղ ասելիս պատկերացնում էի կողք կողքի ծխացող տներ, վազվզող երեխաներ, այգիներում աշխատող մարդկանց, հաց թխող կանանց, անհոգության ծիծաղ ու կենդանական աշխարհի ձայներ։ Բայց դե այսքանն էլ էր արդարացված , պատկերացրածիցս ամեն ինչից քիչ-քիչ տեսա։ Հասանք երեկոյան, բայց դա չխանգարեց գյուղում զբոսնելուն։ Գյուղում բոլորը զարմացած էին այսպիսի մեծ խումբ տեսնելով,հետաքրքրված քայլում էին մոտակայքում, հարց ու փորձ անում։ Վերադարձանք տուն, իսկ էնտեղ մեզ սպասում էր փայտ այրող ջերմ վառարանը, նրա կողքին դրված կարտոֆիլն ու լավաշով պանիրները։ Էլ ի՞նչ էր պետք մեզ երջանիկ լինելու համար։
Երկրորդ օրվա համար մեզ բավականին էներգիա էր անհրաժեշտ , որովհետև հենց այդ օրը պետք է իրականացնեինք մեր գալու բուն նպատակը։ Առաջինը հասանք Ախթալայի եկեղեցի, որ տեսնելիս միանգամից հասկացա, որ դա Դադիվանքից հետո երկրորդ հրաշքն էր։ Առաջին հայացքից նկատել եմ միայն բնությունն ու ներդաշնակությունը, քանդված բերդի հատվածներ, որ նույնքան գեղեցիկ է, ինչքան որ եթե ամբողջական լիներ։ Վազվզում էինք Դիանան ու ես՝ հավես ու հարմար խոտ էր մեզ պես երեխաների համար։ Նկարվում էինք ամեն պատահած դռան ու պատի հետ, երևի վախենում էինք կորցնել այդ պահերը։ Իսկ հետո, երբ արդեն հարմարվում էինք հրաշք միջավայրին ընկեր Մարթան ցույց տվեց Դեբեդի վտակ Ախթալա գետը, որ տեղացիներըը հիշում էին քչքչում էր մի ժամանակ, իսկ հիմա ցամաքել ու դարձել է առվակ՝ խառնված թունավոր պոչանքի հետ։ Հետաքրքիր զգացում էր կանգնած էինք կանաչ խոտերի վրա, իսկ երբ նայում էիր ներքև կենդանի բնության վախճանն էր։ Նկարելիս փորձում էինք անպայման ցուց տալ այդ հատումը ՝ բնության ու անկենդանության միջև։ Հաջորդ կայանը Այրումի «Նահատակ» կոչվող պոչամբարում էր։ Բոլորս միանգամից արտաբերեցինք ՝ լողավազան։ Այո, պոչամբարը մի ամբողջ բաց կապույտ գույնի լճակ էր, որ եթե չիմանաս թույն է, հաստատ կուզես լողալ։ Պոչամբարի հատվածում «կղզի» կար (գյուղացիները հենց էդպես էլ անվանում են)։ Այն երեք կողմից շրջապատված էր պոչանքային ջրերով։ Կղզյակի վրա ապրում էր 7-8 տուն։ Խոսեցինք բնակիչներից մեկի հետ ՝ Հասմիկ տատիկի, ով պատմեց որ, պոչամբարը գործում է չորս տարի, ու իր ազդեցությունը թողել է թե՛ բերքի վրա և թե՛ իրենց առողջության։ Բերքը քիչ-քիչ չորանում է. այլևս չեն կարողանում նորմալ վաճառել, ինչպես նաև իրենց ճնշումն է խախտվել։ Ասաց, որ խմելու ջուր չունեն․ հարևանից են օգտվում։ Այսպիսով, ինձ համար խամրեց այդ «գեղեցիկ» տեսարանը ։ Երրորդ օրը նույնպես հագեցած էր։ Զրուցում էինք Շնող գյուղի բնակիչների հետ։ Նրանց խոսքերով, Թեղուտի շահագործման դադարը իրենց վրա սոցիալապես շատ վատ վիճակ է ստեղծել, և դա արտագաղթի լուրջ պատճառ է հանդիսանում։ Այս երեք օրերին եղանք նաև Հաղպատում ու Սանահինում, որ միշտ լսել եմ ու չեմ եղել։ Շատ հետաքրքիր էր լսել նրանց մասին լեգենդները։ Սանահինը ըստ լեգենդի նշանակում էր «սա նրանից հին է», իսկ Հաղպատը ՝ «պինդ պատ»։

Դե ինչ, մեր ճամփորդական խմբի դեպի հյուսիս այցը ավարտված է. շատ բան տեսանք ու լսեցինք, իսկ ես անզորությունից ինձ մի տեսակ տկար եմ զգում…

Երևան 2800-ը և էկոլոգիական խնդիրները

 

Մեր սիրելի մայրաքաղաքի 2800 ամյակին ընդառաջ չենք կարող մոռանալ նրա էկոլոգիական խնդիրների մասին։ Ըստ իս՝ լավագույն նվերը, որ կարող ենք մատուցել, դա ներքևում նշվող խնդիրներից առնվազն մեկի լուծումը կլինի։

եռե.jpg

  • Անապատացումը Երևանում

Դեռ 2014թ․-ին հողագետ Աշոտ Խոյեցյանը հրավիրել էր լրագրողների և հասարակության ուշադրությունը այս խնդրին, բայց ինչպես բոլոր խնդիրները, այնպես էլ այս հարցը չստացավ լայն արձագանք։ Հայաստանում ցանկացած վատ իրադարձություն, որ տեղի է ունենում սառեցվում է ժամանակավորապես, այլ ոչ թե կանխարգելվում։

Աշոտ Երիցյյանի խոսքով՝ Արարատյան դաշտավայրի մեծ մասը անապատացված է, մարդիկ օր օրի կորցնում են իրենց բերրի հողերը: Անապատացման դեմ պայքարի մեր պետության ձեռնարկած քայլերը հետ են ընկնում անապատացման և հողերի դեգրադացիայի զարգացման տեմպերից:Նրա կարծիքով՝ հողերի անապատացումը և դեգրադացիան հանգեցնելու է սովի։

Իսկ հաջորդ անգամ այս հարցին անդրադարձավ Երևանի ավագանու անդամ Զարուհի Փոստանջյանը։ Երբ շրջել էր քաղաքով, նկատել էր որ Ազատության պողոտայից դեպի Կասկադ տանող հատվածում ոչնչացվել են քաղաքի կանաչ տարածքները։

  • Օդի աղտոտվածությունը

Այս մասին համացանցում որոնելիս առաջին իսկ նյութերն անգամ «ժամկետն անց են» ։ Այսինքն այս հարցերը մարդկանց տանջում են վաղուց։ Օդի աղտոտվածության մասին ամենաթարմ նյութը 2014թ․-ին է հրապարակված։

«Հետազոտությունների արդյունքում մենք հասկացանք, որ Երևան քաղաքի տարածքում գործում են հանքավայրեր՝ քարի ավազի, որոնք փոշու, աղտոտման առիթ են հանդիսանում»,-նշել է ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի շրջակա միջավայրի երկնաքիմիայի բաժնի ղեկավար Լիլիթ Սահակյանը:

Հետազոտությունների արդյունքում քաղաքը բաժանվել է երկու մասի: Քաղաքի հյուսիսային հատվածը` Նորքի զանգվածն ու Ավանը ծանրաբեռնված են փոշով, իսկ արդյունաբերական հարավը` ծանր մետաղներով:

Աղտոտումների պատճառ են հանդիսանում նաև Երևանում չափից շատ մեքենաների առկայությունն ու ամեն օր իրականացվող շինարարությունները։

  • Գարնանային  Էտը

Գարնանային էտի մասին կարծիքս փոխվեց վերջին երեք տարիների ընթացքում։ Այգում պապիկիս օգնելուց միշտ լսել եմ , որ էտը նպաստում է ծառի արագ ու ճիշտ աճին։ Գարնանային էտին համընթաց, Երևանում ոչ միայն ծառերի խնամքով են զբաղվում, այլ նաև իրականացվում են   էկոլոգիական սպանդներ, ծառերի գլխատումներ և այլն։ Բացի այդ մեր երկրում հատում են կանաչ գոտիները, որպեսզի մի երկու շինություն կառուցեն։ Դրա վառ ապացույցերն  են Google Earth-ի լուսանկարները,  որոնք արվել են վերջին երկու տարիների ընթացքում։ ։ Շինությունը կմնա երկար տարիներ, իսկ ո՞վ պատասխան կտա ապագայում սպասվելիք  անառողջ միջավայրի համար։ Դա մեր անտարբերության արդյունքն է։ Նկարները տեսնելու համար սեղմել այստեղ։

  • Քաղաքի արվարձանները

Քաղաքի կենտրոնից մի քանի քայլ այն կողմ էինք արդեն նկատել մաքրությանը վերաբերող խնդիրները, դե պատկերացրեք արվարձաններում ինչ կտիրի։ Կեղտն ու փոշին արվարձանների ամենամեծ թշնամիներն են։ Այդ շարքին կարելի է դասել նաև այն, որ արվարձաններում կանաչ բնությանը ավելի քիչ են հետևում, ինչը նպաստում է նրա վերանալուն։ Ներկա դրությամբ իր խնդիրներով ամենահայտնի արվարձանը Նուբարաշենն է: վաերջին օրերին մի քիչ հատուկ ձևով Երևանի քաղաքապետին խնդիրները ներկայացվելուց հետո մեծ իրարանցում բարձրացավ, հիստերիա, որը գոնե դարձավ այդ հարցը շտկելու առիթ:

  • Երևանցին 

Երևան քաղաքի ամենամեծ խնդիրը երևանցին է, ով անտարբերության է մատնել իր սեփական քաղաքի ճակատագիրը։՝ վնասելով ինքն իրեն։ Երևանցու միակ մեղքը անուշադրությունն է։ Չնայած մի դեպքում էլ այնքան քիչ են բարձրացվում այսպիսի հարցեր, որ մարդիկ անգամ անտեղյակ են լինում։

 

Օգտագործված աղբյուրներ ՝

http://www.a1plus.am/1329118.html, http://www.armtimes.com/hy/article/110704, http://www.a1plus.am/1298923.html, https://ecolur.org/hy/news/officials/spring-pruning-to-be-launched-in-yerevan-from-1-march/8039/

Նոր աղբավայրի կառուցում Հայաստանում

Հոդվածների համաձայն ՝ Հայաստանում ուզում են կառուցել նոր աղբավայր։ Հայաստանում աղբի վիճակն աննկարագրելի վատթար է ։ Օրինակ հայաստանյան շենքերում աղբահանման համակարգը անցնում է բնակարաններին կից։ Բացի դա աղբը չի տեսակավորվում։ Այս երկու խնդիրները, բացի միջազգային ստանդարտներին մեղմ ասած չհամապատասխանելուց, պարունակում են մեծ վտանգ ։ Քանի որ, աղբը քայքայվելով, սկսում է արտադրել վնասական նյութեր (սնդիկ և այլն) : Այդ գործընթացից հետո աղբը տեղափոխվում է Հայաստանի աղբավայրերից որևէ մեկը։ ( Դրանք երկուսն են ՝ Սովետաշենը և Նուբարաշենը)։ Աղբավայրերում բացակայում են սանիտարական նորմերը։  Բացակայում են նաև վերամշակման համար պայմանները։  Հերիք չէ այս ամենը, նրան որ այդ տարածքները չեն մշակվում ու այնտեղ ուղղակի անանցանելի է Հայաստանում ուզում են կառուցել երրորդ աղբավայրը․ այն էլ վարկերով։ Դա անընդունելի է։

աղբ.jpg

Հայկական աղբահանության համակարգի ու եվրոպական երկրների աղբահանության համակարգի մեջ կա սարերի ու ձորերի տարբերություն։ Դրանք անհամեմատելի տարբերեն ։ Հայաստանում կարծես չկան զարգացման հեռանկարներ, այն դեպքում, երբ այստեղ փորձում են կառուցել երրորդը՝ չբարելավելով առաջին երկուսի մեռյալ վիճակը։ Եվրոպական երկրներում գործում է խստեցված աղբի տեսակավոում։ Դրանից բացի ամենակարևոր առավելությունը նրանց տեսակավորած ամբողջ աղբը ենթարկվում է վերամշակման։ Դա չի ավելացնի երկիր մոլորակի անպիտան զանգվածն և անգամ կկարողա ծառայել ևս մեկ անգամ։

Օգտագործված աղբյուրներ՝

http://www.armecofront.net/lrahos/21-century-and-landfills-built-with-loans/, http://www.armecofront.net/lrahos/recycling-is-a-must/

Զբոսաշրջություն, թե՞ հանքարդյունաբերություն

 

Այսօր մասնակցում էինք Ամուլսար․Այլընտրանքային հանրային փորձաքննություն-հանդիպմանը : Հանդիպման ժամանակ ներկայացվեցին հանքի շահագործման բոլոր բացասական հետևանքները: Հետևքաները շատ են ու անդառնալի: Ես ուզում եմ այս նյութում խոսել այն մասին, թե ինչպես է տուրիստական նշանակություն ունեցող Ջերմուկ քաղաքը վերածվելու հանքարդյունաբերական կենտրոնի: Մի քիչ պատմեմ Ջերմուկ քաղաքի մասին, իսկ հետո կբերեմ փաստեր, թե ինչպես է Ամուլսարի հանքի շահագործումը փոխելու այդ քաղաքի նշանակությունը:
Այսպիսով, Ջերմուկ քաղաքը մեծ նշանակություն ունի, քանի որ այն առողջարանային միևնույն ժամանակ զբոսաշրջային մեծ կենտրոն է։
Ջերմուկ առողջարանային քաղաքը հիմնադրվել է 1935թ.-ին, հեռավորությունը Երևանից 173 կմ է։ Ջերմուկ քաղաքը համարվում է Հայաստանի էկոլոգիապես մաքուր բնակավայրերից մեկը, հարուստ բուսականության շնորհիվ օդը հագեցած է թթվածնով: Ջերմուկի մեղմ կլիման թույլ է տալիս հանգստանալ և բուժվել տարվա բոլոր եղանակներին։ Քաղաքի տարածքում կան տաք և սառը աղբյուրներ, որոնց ջուրն օգտագործվում է խմելու համար, սակայն Ջերմուկը մասնավորապես հայտնի է իր բուժիչ տաք աղբյուրներով, որոնք ունեն հարուստ քիմիական բաղադրություն: Ջերմուկ քաղաքը, բացի առողջարանային լինելուց, համարվում է տուրիստական քաղաք։ Զբոսաջրջիկներին այս քաղաքում հետաքրքրում է կլիման, բնությունը, մաքուր օդն ու տեսարժան վայրերը։ Հանքային ջրերի շնորհիվ քաղաքում բացվել և գործում է համանուն գործարանը՝ ՛՛Jermuk group՛՛-ը, որը զբաղվում է ջրերի շշալցմամբ։ Ճամփորդության ժամանակ այցելել էինք գործարան ու մեզ պատմեցին, որ «Ջերմուկ» ապրանքանիշը մեծ պահանջարկ ունի և արտահանվում է եվրոպական երկրներ։
Ջերմուկի ջրերի օգտակար հատկություններին կարող եք ծանոթանալ այստեղ։

 

 

2008 թ.-ի սեպտեմբերի 18-ին կառավարության որոշմամբ Ջերմուկ քաղաքը հայտարարվել է զբոսաշրջության կենտրոն, իսկ 2014թ.-ին ՀՀ կառավարության կողմից տրվել է Ամուլսարի ծրագրի Ընդերքօգտագործման իրավունքը և Ծրագրի շինարարության համար բնապահպանական թույլատվությունը:
Կառավարության երկու որոշում, որտեղ մեկը հակասում է մյուսին: Իչպե՞ս կարելի է քաղաքը հռչակել զբոսաշրջության կենտրոն և միաժամանակ թույլ տալ քաղաքից մի քանի կիլոմետր հեռավորության վրա ոսկու հանք շահագործել: Այսօրվա հանդիպման ժամանակ իմացանք նաև, որ հանքում աշխատող բանվորները բնակություն են հաստատել Ջերմուկի տներում ու հյուրանոցներում։ Ըստ Լիդիան ընկերության՝ սա քաղաքում կլինի եկամտաբեր գործոն, անգամ քաղաքում կստեղծվեն բիզնեսներ։ Բայց շահագործումից հետո բանվորները կլքեն տարածքն ու քաղաքի իրական բնակիչներին կթողնեն աղտոտված միջավայր։ Այս մասին կարող եք կարդալ այստեղ։
Այսօրվա՝ Ամուլսարի այլընտրանքային հանրային փորձաքննություն հանդիպումից պարզ դարձավ, որ բնակավայրերին մոտ տարածքներում օրենքն արգելում է կատարել պայթեցումներ։ Ամուլսարի հանքի շահագործումը կհանգեցնի նրան,որ Ամուլսարից դեպի Ջերմուկ ընկած հատվածում ընդերքը ճաքճքած է և շատ հավանական է, որ Ամուլսարում լվացման նպատակով օգտագործված կեղտաջրերը (թթվաջրերը) շատ հանգիստ կարող են ստորգետնյա ճանապարհով հայտնվել Ջերմուկի հանքային ջրերի ընդերքային ճանապարհին։ Դա էլ իր հերթին կհանգեցնի Ջերմուկի ջրերի բաղադրության փոփոխմանը, իսկ քաղաքը կկորցնի իր առողջարանային համբավը:
Ամուլսարի ոսկու հանքավայրը շահագործվում է միջպետական մակարդակի ճանաարհից հարյուր մետրի վրա։ Դե ինչպես հասկացաք, այն նաև շատ մոտ է բնակավայրերին։ Բացի դա տարածքը երկրաբանորեն գնահատված է որպես սողանքային գոտի, իսկ հանքի հետագա գործունեությունը՝ պայթեցումները կարող են փլզումների պատճառ դառնալ:
Ակամայից սկսում եմ մտածել, որն է ճիշտ, որը սխալ: Զբոսաշրջություն, թե՞ հանքարդյունաբերություն…

 

Օգտագործված աբյուրներ ՝

http://www.armhotels.am/AM/Hotels/Details/jermuk_ashkharh_sanatorium_62, http://www.jermukararat.com/am, http://www.jermukararat.com/am/ajermuk/, http://www.geoteam.am/about-us/company-overview.html, http://www.a1plus.am/1482296.html,  https://www.geoteam.am/amulsar-project/about-the-mine.html, http://www.azg.am/AM/2017072122

Լուսանկարները ՝  Անի Սարգսյանի