Հունվարյան ճամբար 2018

Հունվարյան այս ճամբարի ընթացքում չեմ ունեցել որևէ բացակայություն։

Նախագծեր՝

Մասնակցել եմ «Փակ սահմանի երկխոսություն» ֆիլմի դիտմանը։

« Երևան 2800» մշակութային նախագծին, որի շնորհիվ նոր աչքով բացահայտել եմ Կապույտ մզկիթը

«Թվացյալ սահմաններ» նախագծի շրջանակներում ընթերցել եմ Զահրատի ստեղծագործություններից և ուսումնասիրել Թուրքիայում գործած հայկական պարբերականները։

«Ապրենք միասին» նախագծի ընթացքում արտահայտել մտքերս:

«Հրանտ Դինք» հիմնադրամի միջոցով Հայաստան այցելած թուրք լրագրողի ծրագրին եմ մասնակցություն ունեցել

Ճամբարային գործունեության առաջին շաբաթում ուսումնասիրել և այցելել ենք Աշտարակ քաղաք, հյուրընկալվել նրանց ավագ դպրոցում։

Մասնակցել եմ Իրինա Ապոյանի «Հայերը Եվրոպայում» նախագծին, որի միջոցով բացահայտել հայ ծագումով մի երգիչ-ստեղծագործողի ՝ Մարկ Արյանին։ Ի դեպ նախագիծը երկարաժամկետ է և դեռ շարունակվում է

Իսկ հետո Ոսկեհատի դպրոցի սովորողներին ընդունելու պրոցեսին եմ մասնակցել, նրանց հետ ծանոթացել  մեր ազգային խաղերին։

Մասնակցել եմ «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերության անցկացրած training-ին։

Իսկ ճամբարային շաբաթվա վերջում մասնակցել եմ ամենաիսկական ծիսական հարսանիքին ։)

 

 

Մի օր Երևանում քայլելով

received_1948876975375515.jpeg

Այսօր տիար Բլեյանի հետ մասնակցեցինք Երևանի պետական համալսարանի Աստվածաբանական ֆակուլտեում «Հրանտ Հակոբյան» -ի անունը կրող լսարանի բացմանը։ Բացումից րոպեներ առաջ շրջում էինք մեզ լավ հայտնի սև շենքի հարկերով, (այն ստացել է պատմամշակութային հուշարձանի կարգավիճակ, քանի որ մեկդարյա պատմություն ունի) ծանոթանում ֆակուլտետներին, ողջունում հյուրերին։ Լսարանները նույն ձևի էին, թե կահավորանքով, թե գույներով ու մթնոլորտով ՝ անկախ իրենց անվանումներից։ Որպես սեբաստացիներ ներկայանալուց հետո, մեզ այնքան ջերմ էին վերաբերում, կարծես համալսարանի «հարազատ» ուսանողներ լինեինք։ Իմիջիայլոց, Հրանտ Հակոբյանը եղել է փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր մանկավարժ, Գավառի պետական համալսարանի հիմնադիր ռեկտոր, ԳՊՀ խորհրդի նախագահ։ Ծնվել է 1927թ․-ին Նոր Բայազետի շրջանի Սարուխան գյուղում` արհեստավորի ընտանիքում: Կրթահամալիր վերադառնալուց առաջ տիարի հետ զբոսնում էինք Աբովյան փողոցով, ուշադրություն դարձնում Երևանի ներքին բակերին, քանի որ դրանք են մեր քաղաքի գեղեցկության հին ապացույցները։ Քայլելով հասանք մինչև Ավ․ Իսահակյանի արձանը,զրուցեցինք այգիներից, զբոսայգիներից, նրան հին ու նոր տեսքից: Որոշեցինք մի մեծ խմբովու քայել Երևանի օղակավոր այգիներում, լրագրողական աշխատանքներ տանել:Կարծում եմ Երևան 2800 –ի խնդիրներից մեկը հենց այգիներն են, որոնց կարելի է անվանել ամեն ինչ, բացի այգուց:

 

Զբոսանք Կապույտ մզկիթով

IMG-20180122-WA0057

Այսօր Հայոց պամության խմբով այցելել էին Կապույտ մզկիթ: Միշտ քայլել-անցել եմ այդտեղով ու ոչ մտածել ու ոչ էլ ուշադրություն դարձրել: Իսկ այսօր, երբ այնտեղ էի թե՛ ծանոթ էր տեղանքը , և թե՛ հակառակը: Կապույտ մզկիթում մեզ դիմավորեց աշխատակից-ուղեկցողը, ով պատմեց, որ մզկիթը 18-րդ դարում է կառուցվել: Այդ ժամանակ Երևանում կառուցված են  եղել  ևս ութը:  Պահպանվել է միայն այս մեկը  Չարենցի ջանքերի շնորհիվ. ի միջի այլոց նա ծագումով պարսկահայ էր: Մզկիթը կազմված է մի քանի կառույցներից, որից  մեկը կոնֆերանսի դահլիճն էր, իսկ մնացած երկուսը աղոթատեղիներ էին՝ առանձին կանանց և տղամարդկանց համար : Շինությունը վեց մինարեթներով էր (նշանակում է լույս) շրջապատված. ցավոք ներկայումս մնացել է միայն մեկը: Մզկիթը պատկանում է շիա դավանության մզկիթների շարքին: Այստեղ միշտ գործում է ցուցահանդես և ներկայացվում են իրանցիների ձեռքի աշխատանքները: Մզկիթը ամբողջությամբ պատված է ձեռակերտ հախճապակով (վիտրաժներով): Անգամ հասցրինք ունկդրել նրանց աղոթքը. ինչ խոսք յուրահատուկ ձայներ էին: Իսկ հետո մի փոքր զբոսնեցինք մեր սիրելի 2800 ամյա մայրաքաղաքով: Այս այցը հարստացրեց մեր’ Իրանի շիայական ուղղվածությամբ կրոնի մասին:

 

 

Կարդում ենք Զահրատ

Զահրատը ծնվել է Կոստանդնուպոլսում։ 1942 թվականին ավարտել է Կ. Պոլսի Մխիթարյանի լիցեյը և ուսումը շարունակել Ստամբուլի պետական համալսարանի դեղագործական և բժշկական ֆակուլտետներում, որոնք կիսատ է թողել։ Սովորել Վիեննայի համալսարանի բժշկական ֆակուլտետում։ Աշխատակցել է պոլսահայ թերթերին, հանդեսներին, եղել «Մարմարա» օրաթերթի գրականության բաժնի վարիչ, «Սան» պարբերականի խմբագիր։

1963 թվականին ամուսնացել է Անաիս Անդրեսայանի հետ։

Ձայնագրության հղումը ՝ այստեղ։

Հայկական մամուլը և տպագրությունը Թուրքիայում

 

Մամուլի դերն ու նշանակությունը բոլորիս կյանքում էլ շատ մեծ է: Կարևոր է հատկապես, երբ այդ դաշտում տիրում է խոսքի ու մտքի ազատությունը: Հասարակությունը տեղեկացվում է իր իրավունքների ու տիրող իրադարձությունների մասին, իսկ ազատ խոսքի առկայության դեպքում՝ ազատ հայտնում է իր մտահոգությունը՝ այս կամ այն հարցի վերաբերյալ:
Նրա հիմնական առաքելությունը` արդարության ու օբյեկտիվության ապահովումն է: Հատկապես կարևոր է մամուլի դերը սփյուռքում, որը լեզուն պահելու, տարածելու կարևոր միջոց է: Համացանցում երբ փնտրում էի մամուլի մասին տեղեկություններ,հատկապես հայկական մամուլը աշխարհում, տեսա, որ հայկական պարբերականներ են լույս տեսնում Ֆրանասիայում, Ավստրալիայում,Հնդկաստանում, Անգլիայում,Շվեցարիայում, Շվեդիայում, Հունաստանում, Բուլղարիայում և իհարկե Թուրքիայում:
Թուքրիայում շատ հայ մտավորականներ են եղել, ովքեր տարբեր պարբերականների հիմնադիրներ են դարձել ու մինչև օրս էլ պահպանվել են: Թուրքիայում գործող հայկական պարբերականներից առանձնացրել եմ հետևյալները:

 

ԺԱՄԱՆԱԿ
«Ժամանակ»-ը քաղաքական և ժողովրդական օրաթերթ է Ստամբուլում։ Օրաթերթը հիմնվել է Սարգիս և Միսակ Գոչունյան եղբայրների կողմից 1908 թ.-ի հոկտեմբերի 28 -ին։ Թերթի ներկայիս տնօրենը Սարգիս Գոչունյանն է, ով կրում է իր պապիկի անունը, խմբագրապետը Նատիա Գոչունյանն է, իսկ գլխավոր խմբագիրը ՝ Արա Գոչունյանը։ Թերթը տպվում է ամեն օր, բացի կիրակիներից ու բաժանվում տարբեր թուրքական թաղամասերում։ Թերթում հիմնականում ներկայացվում է համայնքային լուրեր, Թուրքիայի ու արտասահմանի զարգացման մասին տեղեկություններ։ 2010թ-ին Թուրքիայի և արտասահմանի մեծ ջանքերով նշվեց թերթի 100 ամյակը։
ՆՈՐ ՄԱՐՄԱՐԱ
«Նոր Մարմարա»-ն քաղաքական և հասարակական, գրական բովադակությամբ հայատառ օրաթերթ է, որը ստեղծվել է 1940թ.-ի օգnստnսի 31-ին Սուրեն Շամլեյանի կողմից։ Սկզբնական շրջանում օրաթերթը հրատարակվում էր երեք օրը մեկ, իսկ կարճ ժամանակ հետո այն դարձավ օրաթերթ։ Թերթի ներկայիս տնօրենը Ռոպեր Հատեճյանն է, ով պաշտոնավարում է արդեն 46 տարի շարունակ մինչև այսօր։ Թերթի տնօրենի տեղակալը Արի Հատեճյանն է, իսկ խմբագրապետը Մաքրուհի Պ. Հակոբյանը։ Շաբաթը մեկ անգամ հրատարակվում է նաև թերթի թուրքերեն տարբերակը, որը խմբագրվում է Արի Հատեճյանի կողմից։ Թերթը բաղկացած է չորս թերթից։ Աշխատում է ամեն օր բացի կիրակիից։ Թերթում կարևորված է գրական ու գեղարվեստական բաժինները։ Լուրջ արձագանքներ են տրվում նաև Թուրքիայի, Հայաստանի և արտասահմանի քաղաքական ու մշակութային զարգացումներին։ Արդեն տասը տարի է, ինչ թերթը գործում է համացանցում։ 2012թ.-ին մեծ շուքով նշվեց թերթի 75 ամյակը։
ՇՈՂԱԿԱԹ
«Շողակաթ»-ն ունի կրոնական, բարոյական, պատմական, բանասիրական ու մշակութային բնույթ։ Լույս է տեսել 1952-ից սկսած։ Թերթի տնօրենը եղել է Սահակ Վարդապետ Փափազյանը, իսկ պատասխանատու խմբագիրը՝ Գարեգին Գազանչյանը։ Թերթի հրատարակման հաջորդ տարում տնօրինությունը հանձնվել է Ս. Խաչ Դպրեվանքին, իսկ հանդեսի անունը փոփոխվել ու դարձել է «Շողակաթ կրօնաբարոյական և գրական պաշտօնաթերթ Սուրբ Խաչ Դպրեվանուց Հայոց Թուրքիոյ»։
Աղբյուրներ՝
https://hy.wikipedia.org/wiki/%D5%8D%D6%83%D5%B5%D5%B8%D6%82%D5%BC%D6%84%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B5_%D5%B4%D5%A1%D5%B4%D5%B8%D6%82%D5%AC, http://www.turkiyeermenileripatrikligi.org/site/hy/%D5%B7%D5%B8%D5%B2%D5%A1%D5%AF%D5%A1%D5%A9-%D5%B0%D5%A1%D5%B6%D5%A4%D5%A7%D5%BD-%D5%B4%D5%A1%D5%B4%D5%B8%D6%82%D5%AC/, http://www.turkiyeermenileripatrikligi.org/site/hy/%D5%AA%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF-%D6%85%D6%80%D5%A1%D5%A9%D5%A5%D6%80%D5%A9-%D5%B4%D5%A1%D5%B4%D5%B8%D6%82%D5%AC/, http://www.turkiyeermenileripatrikligi.org/site/hy/%D5%B6%D5%B8%D6%80-%D5%B4%D5%A1%D6%80%D5%B4%D5%A1%D6%80%D5%A1-%D6%85%D6%80%D5%A1%D5%A9%D5%A5%D6%80%D5%A9-%D5%B4%D5%A1%D5%B4%D5%B8%D6%82%D5%AC/

Հայկական ՍԱՀ ԳԱ հրատարակչություն, 1981,  «Հայ ժողովրդի պատմություն» հատոր 6, էջ 868-880:

Հետաքրքիր հանդիպում թուրք լրագրողի հետ

 

 

հահա.jpeg

Երեկ կրթահամալիրում հյուրընկալվել էր թուրքական «Ջումհուրիյեթ» թերթի նախկին սյունակագիրը, լրագրող-լուսանկարիչ Թահիր Ունը։ Նա Երևանում է «Հրանտ Դինք» հիմնադրամի շնորհիվ։ Նա այստեղ է մի ծրագրի շրջանակներում, որի միջոցով փորձում է վերլուծել 15+ տարեկանների ներաշխարհն ու մտքերը հայ- թուրքական սահմանի հետ կապված։ Մեր «առաջադրանք»-ը շատ պարզ էր։ Ուղղակի մի երկու րոպե պետք է պատկերացնեինք, որ զրուցում էինք մեր տարիքի որևէ թուրք երիտասարդի հետ ու փոխանցեինք մեր մտածմունքներն ու հույզերը։ Իմ նամակում ես ոչ մի կերպ չանդրադարձա մեր երկրների միջև եղած խնդիրներին և շատ ուրախ եմ, որ պատասխան նամակում էլ չկային այդպիսի տողեր։ Ինձ (դա հասցեագրված չէր ինձ, այլ Հայաստանում ապրող որևէ մեկին) նամակ էր գրել Ջանսու Մերիչը, ու նամակում պատմում էր իր շրջակա աշխարհի ու մարդկանց ջերմության մասին։ Իսկ վերջում ես Լուսինեն  ու ֆելիքսը ֆոտոներ ու վիդեո պատրաստեցինք, որպեսզի մեր նամակներն ընթերցողները մեր մասին մի քիչ կարծիք կարողանան ստեղծել։

Իսկ վերջում կցում եմ իմ և Ալեքսանյան Լուսինեի նամակները թուրք երիտասարդներին ուղղված։

im uw.jpeg

Լուսանկարներն ու մանրամասները Էլեն Քոքչյանի բլոգում։

Մարկ Արյան / Marc Aryan

մարկ

Մարկ Արյանը ծնվել է  1926 թվականի նոյեմբերի 14-ին լիբանանահայերի ընտանիքում, ովքեր գաղթել էին Թուրքիայից  և Մալաթիայից: Նրա ծննդավայրը Ֆրանսիայի Վալանս քաղաքն էր: Մինչ երգարվեստին անցնելը օգնում էր հորը ընտանեկան բիզնեսում, ապա տասնութ տարեկանում լուրջ հիվանդանում է ու թողնում բիզնեսը: Հենց այդ    ամանակ էլ ավելի է հետաքրքրվում երաշտությամբ:Վալանսում հաճախում է երաժշտական և դաշնամուրի դասընթացների և սկսում է երգեր գրել։ 1957 թվականին Վալանսից տեղափոխվում է Փարիզ՝ ավելի լավ երաժշտական հնարավորություններ գտնելու համար։ 1963 թվականին մեկնում է Բելգիա: Նրա երգերը մեշ հաջողություն են ունենում ակումբի պարային ծրագրում[2], և Մարկը որոշում է մշտական բնակություն հաստատել Բելգիայում՝ սկզբում Վաթեռլոոյում, այնուհետև՝ Օհայնում։Անրի Մարկարյանը սկզբնական շրջանում իր երգերը թողարկում էր սեփական՝ Մարկալ լեյբլով։ Հետո փոխում է լեյբլի անունը Մալաթիա, որտեղից որ սերում էին ծնողները։ Մի քանի երգեր է ձայնագրում ալբոմի համար, որը թողարկվում է Բրյուսելում։ Հաջողության սկզբում որոշում է որպես բեմա կան անուն ընտրել Մարկ Արյանը (իր ազգանունի հայերեն արտասանությունը)։ Նրա սինգլները հայտնի դարձան Բելգիայի ֆրանկոֆոնյան շուկայում և Ֆրանսիայում։ 1964-1965 թվականներին թողարկված «Katy» սինգլը գլխավորում էր Wallonia և Flanders Singles չարթերը՝ դառնալով 1965 թվականի ամենաշատ վաճառված սինգլներից մեկը: Մարկ Արյանը այցելեց Թուրքիա, որտեղից սերում էին ծնողները։ Նա սկսեց մեծ հաջողություն վայելել, երբ թողարկեց «Ստամբուլ» հիթը։ Հետևելով եվրոպական հայտնի երգիչների օրինակին, ինչպիսիք են Սալվատորե ԱդամոնՋոնի ՀալիդեյըՍաշա ԴիստելըԷնրիկո Մասիասը և Պեպինո դի Կապրին՝ թուրքերեն թողարկեց նաև իր մի շարք հայտնի հիթերի վերագործիքավորած տարբերակները։ Նրա թուրքալեզու «Ստամբուլ» ալբոմը ներառում էր 9 երգ՝ «Yalancısın», «Dünya Dönüyor», «Kalbin Yok Mu?» և այլն։ Երգերի թուրքերեն տեքստը գրում էր հիմնականում Ֆեջրի Էբջիօղլուն։ Նրա լավագույն երգերը թողարկվեցին 1974 թվականին կրկնակի CD հավաքածուով և կրկին գլխավորեցին վաճառքի թոփ 10-ը։

1997 թվականին Բելգիայի Սխարբեկ կոմունայում նրա պատվին համերգ կազմակերպվեց՝ «ommage à Marc Aryan» խորագրով, որտեղ ժամանակակից երգիչները՝ ներառյալ Մարկան, Փերի Ռոուզը, Դոմինիկ Ա-ն, Ժան Լյուկ Ստելյան, Զոփ Հոփհոփը և դերասան Բենուա Պուլվորդը կատարեցին նրա հայտնի երգերը:

Մարկ Արյանի շնորհիվ ես կմասնակցեմ Etwinning community-ի ծրագրին ու կներկայացնեմ նրա կենսագրությունից որոշ դրվագներ իր ստեղծած երաժշտության ներքո։

Հղումը ՝ այստեղ:

Օգտագործված աղբյուրներ՝

http://avproduction.am/?ln=am&page=person&id=2552, https://hy.wikipedia.org/wiki/%D5%84%D5%A1%D6%80%D5%AF_%D4%B1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6, https://www.facebook.com/120620204697284/photos/a.142961185796519.31162.120620204697284/554490934643540/, http://users.telenet.be/didierpassion/htm%20biographie/biography%20frame.htm