Տասնամյա ռեժիմն ու բնապահպանությունը

 

Վերջին օրերին Հայաստանն աշխարհի ուշադրության կենտրոնում է հայտվել:  Հայաստանցու հույսն է սկսել կենդանության նշաններ ցույց տալ, մարդկանց աչքերի թախիծն ու մտահոգությունն է աներևութանում:

31460948_1682415988460212_6948293886972264448_n.jpg

«Մերժիր Սերժին» շարժման նպատակը Հայաստանում արմատացած, փտած իշխանական համակարգի արմատախիլ անելն է, որից հետո ամեն ոք հստակ կիմանա իր իրավունքներն ու պարտականությունները, ազատության այն չափը, որը չի սահմանափակի մյուսի ազատությանը։ Տասը տարի Հայաստանում իշխում է մի համակարգ, որի ժամանակ երկիրը լքել են հարյուր հազարավոր քաղաքացիներ, աղքատության ու հարստության միջև առաջացել է մի մեծ անդունդ, ստեղծվել են բազմաթիվ էկոլոգիական, տնտեսական, ռազմավարական,սոցիալական խնդիրներ։ Այդ համակարգի վերափոխումը մեկօրյա գործընթաց չէ, քանզի թողած հետևանքները ճահճացած էն:

hhk

Այս նյութում  կփորձեմ ներկայացնել տասնամյա ռեժիմի արդյունքում առաջացած բնապահպանական խնդիրները:

Հանքարդյունաբերություն

2014թ.-ին՝ Սերժ Սարգսյանի կառավարման վեցերորդ տարում, մեկնարկեց Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործումը։ Այդ շրջանում տեղի ունեցած բազմաթիվ հանրային լսումների ժամանակ քննարկվել են հանքի շահագործման ռիսկերը և վտանգները շրջակա միջավայրի նկատմամբ։ Չնայած գերակշռող բացասական կարծիքներին՝ «Վալեքս» ընկերությունը սկսեց աշխատանքներ իրականացնել հանքում։ Չորս տարի տևած աշխատանքներից հետո հանքը դադարեց աշխատել , քանի որ «Վալլեքս» ընկերությունը հայտարարեց, որ չի կարողանա իր մոտ 1200 աշխատողներին ապահովել բավարար ծանրաբեռնվածությամբ աշխատանքով ու համապատասխան աշխատավարձով: Պայմանագրերը լուծելու մասին ծանուցումներ ստացան մոտավորապես 1100 քաղաքացիներ։ Կառավարության համար բավարար չեղավ Թեղուտի օրինակը և 2014թ.-ին տրվեց Ամուլսարի ծրագրի Ընդերքօգտագործման իրավունքը և Ծրագրի շինարարության համար բնապահպանական թույլատվությունը։ Սա այն դեպքն է, երբ երբ օրենքն է հարմարվում մասնավորի շահին:

2016-ից սկսած «Լիդիան» ընկերությունը ապահովելով անհրաժեշտ ֆինանսավորումը` գործարկեց Ամուլսարի հանքի շինարարական աշխատանքները։ Ամուլսարը կարժանանա Թեղուտի ճակատագրին։ Ամուլսարի հանքում արդեն իսկ սկսված աշխատանքները մեծ վտանգ են ներկայացնում։ Բացի դա, այն գտնվում է հայ-իրանական միջազգային ճանապարհի վրա, որը օրենքի կոպիտ խախտում է։

Սրանք բնապահպանական-տնտեսական այն երկու կարևորագույն կետերն են, որոնք մեր երկիրը տանում են դեպի անդունդ: Երկրի ղեկավարը, բնապահպանության նախարարը, վարչապետը երբևէ չեն անդրադարձել իրենց լրջագույն ձախողմանը և շարունակում են պաշտոնավարումը:

Շարունակեմ մեր անպատժելի կառավարության «սխրանքների» շարքը:

Ջրային ռեսուրսների անխնա օգտագործում

Ջրային ռեսուրսների խնդիրների առաջացման պատճառներն են՝ հէկաշինությունը, հանքարդյունաբերությունը և գետերի ծանրաբեռնվածությունը:

2008 թվականից սկսած գետերի վրա կառուցվել է ավելի քան 120 ՓՀԷԿ, 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ կառուցման փուլում են գտնվում ևս 39 ՓՀԷԿ: Գետերի ջրերը օգտագործում են թե՛ հանքաարդյունաբերություն իրականացնող ընկերությունները, թե՛ ՀԷԿ-երը և վերջում մնացած ջրերը ուղարկվում են ոռոգման։ Արդյունքում տուժում է գետի էկոհամակարգը։ Ճամփորդությունների ընթացքում ականատես եմ եղել գետերի, որոնք տեղ-տեղ արդեն ցամաքած են։ Ի՞նչ է արել մեր հրաշալի կառավարությունը, այս աղետը կանխելու համար: Ոչի՛նչ:

Հիմա Հայաստանում կա 325 ՓՀԷԿ` 274 ՄՎտ ընդհանուր հզորությամբ և 833 մլն կՎտ.ժամ էլեկտրաէներգիայի տարեկան արտադրությամբ: Իսկ մենք՝ հասարակ մահկանացուներս, էներգիայի համար վճարում են աստղաբաշխական գումարներ: Իսկ քանի որ մեր պետբյուջեի ճեղքերը շատ են մեծացել, բոլոր եկամուտները անէանում են:

Արդյունքում Հայաստանում չկա մի գետ, որը չի դասակարգվում աղետալի վիճակին, կան երեք հարյուրյակը գերազանցող ՀԷԿ-եր, խախտված էկոհամակարգ և ծանր սոցիալական վիճակում ապրող միլիոնի հասնող մարդիկ:

Աղբը

Հեղափոխական տրամադրությունը չպետք է մոռացնել տա վերջին տարիներին արված ու չարված շատ բացթողումները։ Մի երկու ամիս առաջ իմացանք, որ Հայաստանում ուզում են կառուցել երկրորդ աղբավայրը՝ այն էլ վարկով։ Իբր առաջինը շատ են կարողանում պահել, հիմա էլ երկրորդը։ Հայաստանը, եվրոպական գերզարգացած երկրների հետ համեմատելիս, մի մոռացեք, որ Հաաստանում բացակայում է «աղբի վերամշակման գործարան» հասկացությունը, բարեկարգ աղբատարը, և նույնիսկ աղբի դասակարգումը։ Շենքերում աղբի խողովակները գործում են, մինչդեռ հազար անգամ ապացուցվել է որ, շենքերում գտնվող աղբը մեծ վտանգ է բնակիչների առողջության համար, քանի որ նրանում պարունակվում են բազմաթիվ թունավոր ծանր մետաղներ՝ինչպիսին է կապարը։

Աղտոտվածությունը

Չեմ ուզում երկրիս մաքրությունն ու աղտոտվածությունը համեմատել որևէ այլ երկրի հետ, ուղղակի, որպես ՀՀ քաղաքացի ես ուզում եմ ապրել մաքուր միջավայրում։Գարնանը քաղաքապետարանը սկսում է իր «բարեկարգման» աշխատանքները։ Էտի անվան տակ մարդիկ մի հսկա ծառից թողնում են միայն մի փոքր հատված՝ չհասկանալով, որ դրանք պատասխանատու են մեր մաքուր օդի, ու թթվածնի արտադրման համար։ Աղտոտված միջավայր են ստեղծում նաև խցանված փողոցներում մեքենանարի դուրս թողնված գազը։

Անեհետևողականությունը

«Երևան 2800»-ի շրջանակներում անդրադարձել էի Երևանի արվարձաններին, որտեղ կան բազմաթիվ խնդիրներ թե՛ աղբահանության հետ կապված, թե՛ կոյուղաջրերի և թե՛ կանաչ տարածքների բացակայության։ Բայց հասկացա, որ այս խնդիրները գերակշռում են ՀՀ-ի ողջ տարածքով։

Վերջին տասը տարիները Հայաստանի համար ճակատագրական էին, դրանք մեզ կտրեցին առաջադիմությունից։ Վերևում նշածս յուրաքանչյուր խնդիր առաջ է եկել կամ սրվել է հենց այս տարիների ընթացքում։ Ամենուր տեսել եմ այս անպատժելիությունը: Երկիրս հիմքից ավիել են ու կշարունակեին ավիրել ու վաճառել, եթե չլիներ այս օրերի անհնազադությունները, որ ցուցաբերեցինք ազգովի: Ուրախ եմ, որ ընտանիքս ու դպրոցս ինձ կրթում են, որպես անհատի, քաղաքացու ու հնարավարություն են տալիս իրավիճակը ճիշտ գնահատելու, քաղաքացիական հայացքներս անկաշկանդ արտահայտելու:

Ավարտելով ուզում եմ ասել, որ բացի  այն անպատժելիությունից, որ ստեղծել են իշխանությունները, մեզանից յուրաքանչյուր ունի պատասխանատվություն իր երկրի նկատմամբ։ Ուստի հիշեք, որ հեղափոխությունից հետո սկելու ենք նոր կյանքով ապրել:

«Սովորողների ռազմահայրենասիրական  դաստիարակության ռազմավարություն»

Վերջերս համացանցում հայտնվեց կառավարության օրաարգում առկա «Սովորողների ռազմահայրենասիրական  դաստիարակության ռազմավարություն» նախագիծը։ Այն բազմաթիվ իրարամերժ կարծիքներ է առաջացրել հասարակության մեջ։Նախագիծը վերաբերում է աշակերտներին՝ հատկապես ավագ դպրոցի։ Ռազմահայրենասիրական նախագծի շրջանակներում դպրոցները կցվելու են ՀՀ Ոստիկանական մարմին ու գործելու են միասին։ Բացի դա մեզ կդաստիարակեն,հեռու կպահեն փողոցային բառամթերքից,կզբաղվեն մեր հայրենասիրական դաստիարակությամբ, կվանեն մեզնից ազգասիրությանը խանգարող բոլոր ազդեցությունները։

Այս նախագծի մասին կասեմ հետևյալը, երբ ես  կարևոր գործ ունեմ անելու բայց չեմ ուզում,անկախ պատճառներից, ես միշտ զբաղվում եմ այլ բաներով, որոնք տվյալ պահին ուղղակի կարևոր չեն։Կարճ ասած՝ կարևորը դարձնում եմ անկարևոր։ Այս սկզբունքով են առաջնորդվել այս նախագծի հեղինակները։ Երբ երկրում անընդհատ բանակային կյանքի բարելավման մասին են խոսում ու սպասում որևէ լուրջ քայլի, մեր հայրենակիցները հետևում են իմ օրինակին։

Առանձնացրել եմ մի քանի կետեր, որոնք առաջինը նկատեցի։

Ոստիկանությունը  ստեղծված է քաղաքացուն պաշտպանելու տարբեր վտանգներից, օգնելու վերականգնել իր իրավունքներ և այլն,  բայց հաշվի առնելով ներկա պահին տիրող տգիտությունը, վատ սոցիալական պայմանները, լճացած հասարակությունը, չեմ կարծում որ այդ երկու կառույցների առընթեր գործունեությունից որևէ լավ բան դուրս կգա։
Նախագծի շրջանակում պետք է զբաղվեն մեր դաստիարակությամբ ու բառացի գրված է, որ մեզ հեռու են պահելու փողոցային բառամթերքից, վարքից և այլն։ Արդի ժամանակներում քարոզ իրականացնելու  լավագույն միջոցը հեռուստատեսությունն է։ Եթե ազգակիցներս ցանկանում են ամենուրեք տեսնել կիրթ ու դաստիարակված, միմյանց հարգող երիտասարդների ինչո՞ւ են հեռուստատեսությամբ ցուցադրում նշածս հատկանիշներից բացարձակ զուրկ հեռուստատեսութուն(չստացված,անորակ սերիալներ, վատ պատճենված հումորային ծրագրեր և այլն)։ Նախագծի անունը թույլ է տալիս հասկանալ, որ ուզում են մեր մեջ ռազմահայրենասիրական ոգի մտցնել։ Սովորեցնելու են սիրել մեր ազգը, գնահատել բանակն ու փառաբանել նրան։ Ու ըստ նրանց մեզ «կտրելու» են բոլոր խանգարող հանգամանքներից, օրինակ՝ օտար մշակույթային արժեքներից։

Նախագծում առկա են չճշտված, ոչ պիտանի և այլ կետեր, ու ըստ ինձ հավանության արժանի չէ։

Միջէթնիկ կոնֆլիկտներ

Էթնիկ կոնֆլիկտը մի իրավիճակ է՝ պայմանավորված, մի կողմից, միասնական էթնիկ տարածության կամ էթնիկ խմբի շրջանակներում առանձին էթնիկ խմբերի և, մյուս կողմից, պետության նպատակների ու շահերի անհամատեղելիությամբ: Էթնիկ կոնֆլիկտը էթնիկ խմբերի ձգտումն է փոխելու առկա էթնիկ անհավասարությունը: Էթնիկ կոնֆլիկտներում առկա են երկու և ավելի կողմեր, որոնք կարող են ներկայացված լինել ազգային շարժումներով, քաղաքական կուսակցություններով կամ պետական (ինչպես տեղական, այնպես էլ կենտրոնական) մարմիններով: Բացի այդ իրավիճակը կարող է գնահատվելորպես միասնական էթնիկ տարածության ներսում առանձին էթնիկ խմբերի շահերի միջև հակասության կամ էլ հակասություն ազգային փոքրամասնություն կազմող որևէ էթնիկ խմբի շահերի և ժողովրդի մեծամասնության շահերը ներկայացնող պետական ինստիտուտների միջև: Ելնելով հակադիր կողմերի առանձնահատկություններից, էթնիկ կոնֆլիկտները կարելի է բաժանել. ա) էթնիկ խմբերի միջև «հորիզոնական» կոնֆլիկտների, բ) էթնիկ խմբի ու պետության միջև ծավալվող «ուղղահայաց» կոնֆլիկտների: Էթնիկ կոնֆլիկտի ծագման պատճառները պայմանավորված են արդիականացման անհամաչափ ընթացքով, քանի որ վերջինիս էթնիկ խմբերի հավակնությունների և մեծամասնության իրավունքների ապահովման երաշխիքների պետության իրական հնարավորությունների միջև առաջացնում է հակասություններ: Արդիականացումը ակտիվացնում է էթնիկ գիտակցությունը, նպաստում է ազգային ինքնավարությանն ուղղված քաղաքական ձգտումների ձևավորմանը: Առանձնացվում են էթնիկ կոնֆլիկտի առաջացման այնպիսի իրավիճակային աղբյուրներ, ինչպիսիք են. ա) արտաքին միջավայրի զսպող գործոնների անսպասելի անհետացում, ինչը կարող է լինել քաղաքական իշխանության արագ թուլացման կամ արտաքին սպառնալիքի անսպասելի անհետացման հետևանք, բ) միջէթնիկ հարաբերությունների պատմական ժառանգությունը, գ) էթնիկ խմբի շրջանակներումլիդերության համար մղվող ներքին պայքարը, դ) տնտեսական իրավիճակը, է) էթնիկ կոնֆլիկտի օջախներում քաղաքական և ընդհանուր կուլտուրայի մակարդակը և այլն: Ընդհանուր առմամբ էթնիկ կոնֆլիկտի զարգացումը դրանք դարձնում է էթնոքաղաքական կոնֆլիկտ: Էթնիկ կոնֆլիկտի սրման պատճառները բացատրվում են նաև անվտանգության երկընտրանքով: Էթնիկ կոնֆլիկտները տարբերվում են՝ ելնելով էթնիկ խմբերի ատաջնահերթ նպատակներից: Եթե այդ կոնֆլիկտները դասակարգենք փոխզիջման ձեռքբերման կամ կարգավորման հաջորդական բարդության չափանիշով, ապա կարելի է ստանալ էթնիկ կոնֆլիկի հետևյալ տիպաբանությունը՝ 1) մշակութալեզվական կոնֆլիկտներ՝ կապված ավանդական մշակույթի ու լեզվի լիարժեք գործառնության պահպանման կամ վերածնման ձգտման հետ. 2) սոցիալ-տնտեսական կոնֆլիկտներ, որոնցում առաջ են քաշվում առանձին խմբերի («հարուստների» և «աղքատների») միջև կենսամակարդակների համահարթեցման, «հիմնական ազգաբնակչությանը» իշխանական խմբերում քվոտաներ տրամադրելու, բնական ռեսուրսներից օգտվելու վերաբերյալ պահանջներ. 3) կարգավիճակային կոնֆլիկտներ, որոնք առնչվում են այս կայմ այն էթնոտարածքային ինքնավարության քաղաքական կարգավիճակի և իշխանական իրավասությունների ծավալի փոփոխության (բարձրացման) պահանջների առաջադրման հետ: Հաճախ այս կոնֆլիկտներն առաջանում են ազգային-տարածքային ֆեդերալիզմի սկզբունքների վրա կառուցված պետության պայմաններում. 4) տարածքային կոնֆլիկտներ առանձին ինքնավարությունների միջև դաշնային պետության միասնական քաղաքական տարածության շրջանակներում կամ, մի կողմից, սեփական կազմավորում չունեցող էթնիկ խմբերի և, մյուս կողմից, ինքնավարության կամ ամբողջությամբ պետության միջև: Այսպիսի կոնֆլիկտներն արդեն իսկ ենթադրում են էական ձևափոխումներ էթնոքաղաքական տարածության ներսում. 5) սեցեսիոնալ կոնֆլիկտներ, որոնցում պահանջներ են ներկայացվում սեփական անկախ պետականության կամ սեփական պետության հետ վերամիավորման կապակցությամբ: Նմանատիպ կոնֆլիկտների կարգավորումը հնարավոր է բացառապես տվյալ քաղաքական տարածության տարածքային ուրվագծերի փոփոխության միջոցով: Կոնֆլիկտային միջէթնիկ հարաբերությունները, դրանց զարգացման բնույթն ու միտումները միշտ բացասաբար են անդրադառնումամեն մի պետության սոցիալ-տնտեսական, մշակությանի ու քաղաքական զարգացման հիմնական գործընթացների վրա: Էթնիկ կոնֆլիկտների կարգավորումը կարևոր նշանակություն ունի յուրաքանչյուր բազմաէթնիկ հասարակության գոյության համար: Էթնիկ կոնֆլիկտների կարգավորման բոլոր եղանակները կարելի է միավորել երեք խմբի: Առաջինը ենթադրում է կողմերից մեկի լիակատար հաղթանակը մյուսի նկատմամբ, այսինքն կոնֆլիկտային իրավիճակի լուծում ուժի դիրքից: Էթնիկ կոնֆլիկտի հենց այդպիսի արդյունքի են կողմնորոշված հակամարտող կողմերը կոնֆլիկտի զարգացման վաղ փուլերում: Սակայն, ինչպես ցույց է տալի XX դարի էթնիկ կոնֆլիկտների պատմությունը, դրանց մեծամասնությունում կողմերից և ոչ մեկին հնարավոր չէ հասնել ուժային հաղթանակի: Կոնֆլիկտները կարող են «սառեցվել» տասնամյակների ընթացքում՝ անցնելով բաց վիճակից սաղմնային, կամ թաքնված վիճակի: Պարտված կողմը, որպես կանոն, պահպանում է ազգային վիրավորանքի զգացումը, պարտության դառնությունը, որոնք փոխանցվում են սերնդե սերունդ, և որոշ զգալի ժամանակ անց կոնֆլիկտը կարող է նոր ուժով սրվել: Ընթացող էթնիկ կոնֆլիկտի կարգավորման եղանակների երկրորդ խումբն արտահայտված է կոնֆլիկտող կողմերի փոխադարձ պարտության մեջ: Շատ հաճախ կոնֆլիկտն այդպիսի արդյունք է ունենում այն դեպքում, երբ երկու կողմերը ջլատել են իրենց ուժերը պայքարում, սակայն նրանցից ոչ մեկը չի կարողացել շոշափելի հաղթանակ տանել մյուսի նկատմամբ: Այդպիսի դեպքում կոնֆլիկտի կարգավորման համար կողմերը ստիպված են լինում դիմել միջնորդներին, փնտրել հիմնախնդրի այնպիսի փոխզիջումային լուծում, որը սովորաբար չի բավարարում երկուսին էլ: Իսկ եթե այդ եղանակով այնուամենայնիվ հաջողվում է կարգավորել կոնֆլիկտը, ապա այն գործնականորեն տեղափոխում է սաղմնային վիճակ, որի դեպքում կողմերը շարունակում են միմյանց դիտել որպես թշնամիներ: Կոնֆլիկտի լուծման այսպիսի եղանակը նույնպես բնութագրվում է դրա հետագա ակտուալացման մեծ հավանականությամբ: Էթնիկ կոնֆլիկտի կարգավորման կամ լուծման եղանակների երրորդ խումբը կարող է հանգեցնել կողմերի փոխադարձ հաղթանակի (փոխշահավետությանը)՝ ստանալով հիմնական հարցերի վերաբերյալ դրական համաձայնության նվաճման ու կառուցողական փոխգործողության հաստատման տեսք: Անկախ միջնորդները կոնֆլիկտող կողմերին կարող են ցույց տալ նրանց առջև ծառացած ընդհանուր հիմնախնդիրների լուծմանն ուղղված հետագա համագործակցության հնարավորությունը: Կոնֆլիկտի կարգավորման այդպիսի ձևը միանգամայն իրական է, քանզի հաղորդում է կոնֆլիկտին ոչ թե կործանարար, այլ կառուցողական բովանդակություն: Արդյունքում էթնիկ կոնֆլիկտը կհայտնվի երկարաժամկետ լատենտային վիճակում:

Օգտագործված աղբյուր`

http://civilngo.com/inch-e-nshanakum-etnik-konflikt/

Ֆաշիզմ

Ֆաշիզմը ձևավորվել է Իտալիայում: Այդ հասկացությունը ծագել է ֆաշիո (խուրձ, միություն) բառից։ Ֆաշիոն կամ ֆասցիան կարմիր ժապավենով ամրացված կեչու ճյու­ղերի տրցակ է։ Այդ ճյուղերից հյուս­վում էին լիկտորների՝ Հին Հռոմի բարձրաստիճան պաշտոնյաների թիկնապահների տապարները։ Հռոմեացիների համար իշխանու­թյան խորհրդանիշ հանդիսացող ֆաս­ցիաներն արտացոլվեցին Մուսսոլինիի կուսակցության զինանշանի վրա։ Ֆաշիզմի ծագումն ու ամրա պնդումն ունեին հիմնավոր պատճառներ։ Պա­տերազմից հետո Իտալիան «հաղթող երկրների մեջ պարտված» պետություն էր։ Նա ոչ միայն չունեցավ տարած­քային ձեռքբերումներ, այլև կրեց նյու­թական ու մարդկային խոշոր կորուստ­ներ։ Տնտեսական դժվարությունները դժգոհության և ճգնաժամի պատճառ դարձան։ 1919–1922 թվականներին փոխվեց հինգ կառավարություն։ Միապետությունը՝ Վիկտոր Էմանուիլ 3-րդ–ի գլխավորու­թյամբ, անկարող էր կարգավորելու ներքին և արտաքին քաղաքական խնդիրները։ Զորացրված զինվորա­կաններն ու երիտասարդությունը գտնում էին, որ դաշնակիցները թա­լանել են Իտալիան։ Հասարակա­կան գիտակցության մեջ լայն տարա­ծում էր գտնում փոփոխությունների ձգտումը։ Դեռ 1919 թվականին իտալական ֆաշիզ­մի առաջնորդ (իտալերեն՝ դուչե) Մուսսոլինին հիմնեց «Ֆաշի դի կոմբատիմենտոն» («Մարտական միություն»), որ տեղից էլ տարածվեց շարժման անունը։ 1922թվականի հոկտեմբե­րին կազմակերպելով իր հետևորդնե­րի «Արշավը դեպի Հռոմ» և ստանձ­նելով վարչապետի պաշտոնը՝ նա սկսեց ամրապնդել իր վարչակարգը։

Ազբյուր ՝ 

https://hy.wikipedia.org/wiki/%D5%96%D5%A1%D5%B7%D5%AB%D5%BD%D5%BF%D5,%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%BE%D5%A1%D6%80%D5%B9%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80%D5%A3%D5%B6_%D4%BB%D5%BF%D5%A1%D5%AC%D5%AB%D5%A1%D5%B5%D5%B8%D6%82%D5%B4,

 

Ազգայնականություն

«Ազգայնական» բառն առաջացել է 18-րդ դ. Անգլիայում և սկզբնական շրջանում պարզապես նշանակել է պատկանելություն տվյալ ազգին, իսկ «ազգայնականություն» հասկացությունն առաջին անգամ գիտական շրջանառության մեջ է դրվել ճիզվիտական Իլյումինանտների օրդենի հիմնադիր, կրոնական իրավունքի պրոֆեսոր Ադամ Վայսհաուպտի կողմից 1798թ., որն այն օգտագործում էր բացասական իմաստով։ Ըստ ազգայնականության հայտնի տեսաբան Է.Սմիթի` ազգայնականությունը լինում է երկու հիմնական տիպի՝ տարածքային և էթնիկ։ Տարածքային ազգայնականությունը հիմնվում է քաղաքացիության հայեցակարգի վրա, իսկ էթնիկը՝ գենետիկ միասնության։ Է.Սմիթն այս երկու տիպերը, իր հերթին, բաժանում է երկու ենթատիպերի, որոնք տարանջատվում են մինչանկախացման և հետանկախացման շրջաններին բնորոշ դրսևորումներով։ Ըստ Քաղաքագիտության և քաղաքականության Օքսֆորդի բացատրական բառարանի` ազգայանականությունը նվիրվածություն է երկրին, այն անհրաժեշտ է տարբերել սովորական հայրենասիրությունից, որը ենթադրում է նվիրվածութոյւն սեփական երկրին` զերծ մնալով քաղաքական գործողության որևէ ծրագրից: Կարևոր է տարբերել նաև ազգայանականության համընդհանուր սկզբունքները ազգայանականության որոշակի ձևերից, որոնք չեն ենթադրում ընդհանուր քաղաքական մոտեցում, այս իմաստով ազգայնականությունը բնութագրվում է որպես գաղափարապես դատարկ անոթ, որն ունի ձև ու ամրություն, սակայն չունի բովանդակություն: Ազգայնականության համընդհանուր սկզբունքների առանձնահատկությունը ազգային ինքնության գերակայությունն է դասակարգային, կրոնական կամ ընդհանրապես մարդկությանը պատկանելիության նկատմամբ: Համաձայն ազգայանականության խոշորագույն մասնագետներից մեկի` Էռնեստ Գելների. «Ազգայնականությունը գրեթե ամբողջապես քաղաքական այն սկզբունքն է, ինչը պնդում է, թե քաղաքական միավորը պիտի համընկնի ազգայինին»: Հիմնախնդրի որոշ մասնագետներ կարծիքով, արդի արևմտյան սոցիալական գիտությունների մեջ ազգայնականություն եզրը կարող է վերաբերել տարբեր երևույթնեի, այդ թվում` ազգային ինքնության և գիտակցության մակարդակին, այն գաղափախախոսություններին, որոնց վրա հիմնված են ազգային հանրույթները, հայրենասիրական տրամադրություններին և մտածելակերպին և այլն: Ազգայնականության տեսաբաններն այն դիտում են և՛ որպես գաղափարախոսություն, և՛ որպես քաղաքական հայեցակարգ, և՛ որպես հուզական մտորումներ ու զգացմունքներ։ Այսպես, Է.Հոբսբաումը գտնում է, որ «ազգայնականությունն ավելի շատ քաղաքական ծրագիր է», իսկ Կ.Դոյչը նշում է, որ «ազգայնականությունը մտքի այնպիսի իրավիճակ է, երբ հասարակական կապերում որոշումներ կայացնելիս հատուկ նշանակություն է տրվում «ազգային տեղեկատվությանը», հիշողությանը և կերպարներին»։ Սակայն ազգայնականության հիմնական ընկալումները թերևս կախված են նրանից, թե ինչպես է ընկալվում այդ սահմանումների հիմքում ընկած առանցքային «ազգ» եզրույթը:

Աղբյուր ՝

http://hy.armscoop.com/2011/01/%D5%B0%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%A6%D5%A3%D5%A1%D5%B5%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%B0%D5%AB%D5%B4%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6/

Պահպանողականություն

Պահպանողականություն կամ Կոնսերվատիզմ (լատ.՝ conservo «պահպանում եմ» բառից), քաղաքական և սոցիալական փիլիսոփայության ուղղություն, որը նպաստում է ավանդական սոցիալական համակարգերի պահպանմանը մշակութային և քաղաքակրթական բնագավառներում։ Որոշ կոնսերվատիվներ ձգտում են պահպանել իրերն այնպես, ինչպես կան՝ շեշտը դնելով կայունության և շարունակականության վրա, մինչդեռ մյուս մասը դեմ են մոդերնիզացմանը և ցանկանում են վերադարձնել հինը։ Առաջին անգամ տերմինը օգտագործվել է քաղաքական կոնտեքստում Ֆրանսուա-Ռընե դը Շատոբրիանի կողմից 1918 թվականին Բուրբոնների իշխանության վերականգնման ժամանակ, որոնք գտնում էին, որ պետք է վերադառնան նախքան Ֆրանսիայի հեղափոխությունը գործող քաղաքականությունը։ Տերմինը պատմականորեն վերագրվում է աջակողմյան քաղաքական ուժերին։ Չկա մեկ ընդհանուր կարծիք, թե ինչպես կարելի է սահմանել կոնսերվատիզմ տերմինը, սակայն հիմնական գաղափարախոսությունը ավանդական արժեքների պահպանումն է։ Աշխարհի տարբեր մասերի կոնսերվատիվները տարբեր ձևով են բացատրում կոնսերվատիզմի հիմնական բնութագրիչները։ 18-րդ դարի քաղաքագետ Էդմունդ Բուրկը, ով դեմ էր Ֆրանսիայի հեղափոխությանը և կողմ էր Ամերիկյան հեղափոխությանը, համարվում է կոնսերվատիզմի հիմնական տեսաբաններից մեկը։

Կարելի է առանձնացնել նաև պահպանողականության նոր ճյուղ ։ Դա նեոկոնսերվատիզմն է։

Նեոպահպանողականությունը տարբերվում է ավանադական պահպանողականությունից և նեո-լիբերալիզմից: Լինելով հակակոմունիստական և հակաֆաշիստական այն ծնվել է «այլևս ոչ երբեք Աուսվից» /հրեաների ոչնչացման ամենամեծ համակենտրոնացման ճամբարը Լեհաստանում` ֆաշիստական օկուպացիայի ժամանակ/ կարգախոսով: Նեոկոնսերվատորները, որ սկզբում սոցիալական պետության կողմնակից էին աստիճանաբար հակվեցին դեպի հանրային կարգուկանոնին և իշխանությանը հարգելուն կարևորություն տալուն: Նեոպահպանողականները թշնամաբար են վերաբերվում «մշակութային էգալիտարզմի», «բարոյական հարաբերականության» տեսություններին: եթե ընդունում են տնտեսական լիբերալիզմը, ապա միայն պետության միջամտության դեպքում:

Նրանք պաշտպանում են դեմոկրատական երկրների հզորությունը միջազգային հարաբերություններում` նոր աշխարհակարգ ստեղծելու նպատակով: Մասնավորապես 2008թ. ԱՄՆ նախագահի թեկնածու Ջոն Մակքեյնը առաջարկում էր նոր աշխարհակարգ` առանց ՄԱԿ-ի, ԱՄՆ և իր դաշնակից դեմոկրտական երկրները կստեղծեն դեմոկրտատական երկրների ակումբ, որը կլինի միջազգային կազմակերպություն և կստանձնի ՄԱԿ-ի դերը: Սառը պատերազմի ժամանակ նեոկոնսերվատորները դեմ հանդես եկան Հենրի Կիսինջերին և նրա` գերտերություններին հավասարակշռելու միջոցով խաղաղության հասնելու սկզբունքին: 1996 թ. Project for the New American Century ուղեղային կենտրոնը հրապարակում է նեոկոնսերվատորների մանիֆեստի որոշ կետեր.

  • · Ամերիկյան գերտերության անկման մասին տեսությունների մերժումը, քանզի այն ամենահզոր ժողովրդավարական գերտերությունն է,
  • · Խանգարել թշնամի նոր գերտերության առաջացմանը,
  • · Ռազմական մեքենայի արժեվորումը` ագրեսիաներին պատասխանելու համար,
  • · Վերջ դիկտատուրաների նկատմամբ հանդուրժողականությանը:

Նեոկոնսերվատորները ասում են, որ ցանկանում են նոր աշխարհակարգ: Նրանք քննադատում են ՄԱԿ-ին` նրան մեղադրելով անբարոյականության, ոչ կոմպետենտության, կոռուպցիայի մեջ թաղված լինելու և ուռճացվածության մեջ: Միջազգային կոնֆերանսների ժամանակ նրանք նախընտրում են սահմափակ դաշինքները` առաջնորդվելով «առաքելությունն է որոշում դաշինքը» սկզբունքով: Նրանք միջազգային հարաբերություններում աջակցում են Իսրայելին:

Նեոկոնսերվատորներ կարելի է գտնել թե հանրապետականների և թե դեմոկրատների մեջ: Սակայն նրանք ազդեցիկ են հատկապես հանրապետականների շրջանում: Նեոկոնսերվատորներն են Սադամ Հուսեյնին հեռացնելու և Իրաքյան պատերազմ նախաձեռնելու հեղինակները:

Աղբյուրներ ՝

https://hy.wikipedia.org/wiki/%D5%8A%D5%A1%D5%B0%D5%BA%D5%A1%D5%B6%D5%B8%D5%B2%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6, https://artsakhpol.wordpress.com/2010/06/13/%D5%BA%D5%A1%D5%B0%D5%BA%D5%A1%D5%B6%D5%B8%D5%B2%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6-%D6%87-%D5%B6%D5%A5%D5%B8%D5%BA%D5%A1%D5%B0%D5%BA%D5%A1%D5%B6%D5%B8%D5%B2%D5%A1%D5%AF/

Լիբերալիզմ կամ ազատականություն

Ազատականություն, լիբերալիզմ(ֆր.՝ libéralisme), քաղաքական փիլիսոփայություն կամ աշխարհայացք՝ հիմնված ազատության ու հավասարության գաղափարների վրա։ Առաջին սկզբունքը շեշտված է դասական ազատականության մեջ, իսկ վերջինն ավելի ակնառու է սոցիալական ազատականությանմեջ։ Ազատականների տեսակետների շրջանակը մեծ է՝ կախված այդ սկզբունքների նկատմամբ նրանց դիրքորոշումից, սակայն ընդհանուր առմամբ նրանք սատարում են այնպիսի գաղափարներ, ինչպիսին են ժողովրդավարական ընտրությունները, քաղաքացիական իրավունքները, մամուլի ազատությունը, կրոնի ազատությունը, ազատ առևտուրըև մասնավոր սեփականությունը:

Ազատականության հիմնադիրներն այն գաղափարն էին զարգացնում, որ պետության մեջ պետք է տիրապետեն ոչ թե առանձին անձինք, այլ օրենքները: Պետության խնդիրն է օրենքի հստակ պահպանումով կարգավորել ազատ քաղաքացիների միջև  առաջատար հարաբերությունները, ինչը պետք է ապահովի անձի ազատությունը, սեփականության անձեռնմխելիությունը, մարդու եվ քաղաքացու մյուս իրավունքները:
Ընտրութունը Լիբերալիզմի ուԿոնսերվատիզմի մեջ առանձնապես բարդություն չի առաջացնում: Քանի որ ընդհանուր գաղափարախոսության մեջ տարբերությունը ակնհայտ է: Լիբերալիտների դեպքում անհատին, որպես առանձին արժեքի ընկալումը հիմնական գաղափար է ու անհատական ազատության իդեալի ընդունումը, միանշանակ:
Այսինքն ի սկզբանե ընդունվում է փոփոխությունների հնարավոր միտումը : Պահպանողականության դեպքում գոյություն ունեցող կարգերի պաշտպանության հետ զուգահեռ,չեն անտեսվում փոփոխութուններիը: Ու հենց դա է պատճառը, որ օրինակ ՝գիտատեխնիկական հեղափոխության փաստացի հակառակորդներից պահպանողականները ժամանակին դարձան դրա համոզված կողմնակից:

Հայ հասարակության մեջ հիմնականում տարածվա են լիբերալները։

Աղբյուրներ  ՝ 

https://tamlime.wordpress.com/2014/04/10/%D5%A1%D5%A6%D5%A1%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6-%D5%AC%D5%AB%D5%A2%D5%A5%D6%80%D5%A1%D5%AC%D5%AB%D5%A6%D5%B4/, https://hy.wikipedia.org/wiki/%D4%B1%D5%A6%D5%A1%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6