Սիմվոլիզմ

 

Սիմվոլիզմն արվեստում (գրականության, երաժշտության և կերպարվեստի մեջ) ամենամեծ ուղղություններից է։ Առաջացել է Ֆրանսիայում 1870-80-ականներին և բուռն զարգացում ապրել 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին՝ նախևառաջ Ֆրանսիայում, Բելգիայում և Ռուսաստանում։ Սիմվոլիզմ տերմինը մտցրել է ֆրանսիացի բանաստեղծ Ժան Մորեասը իր համանուն մանիֆեստում՝ տպագրված 1886-ի սեպտեմբերին «Ֆիգարոյում»։ Ըստ այդ մանիֆեստի՝ սիմվոլիստական պոեզիան հռետորության, սուտ զգացմունքայնության և օբյեկտիվ նկարագրությունների թշնամին է, ձևն ինքնանպատակ չէ, այն արտահայտում է Գաղափարը՝ դուրս չգալով դրա սահմաններից։ 

Գրականության մեջ սիմվոլիզմի հետևորդներից հայտնի են՝ Ֆրանսիայում՝ Ստեփան Մալարմեն, Արթյուր Ռեմբոն, Պոլ Վեռլենը, Պոլ Վալերին, Բելգիայում՝ Մորիս Մետերլինկը, Էմիլ Վերհարնը, Ավստրիայում և Գերմանիայում՝ Ռայներ Մարիա Ռիլկեն, Նորվեգիայում՝ Հենրիկ Իբսենը, Ռուսաստանում՝ Վալերի Բրյուսովը, Ալեքսանդր Բլոկը, Ֆյոդոր Սոլոգուբը, Կոնստանտին Բալմոնտը։ 

Որպես սիմվոլիզմի հետևորդ ընտրել եմ Վալերի Բրյուսովի «Գարուն» ստեղծագործությունը

Թարգմանությունը՝ Հրաչյա Սարուխանի

 

Սպիտակ վարդը բարակ ցողունին բուրում էր անքուն։
Ծաղկագրեր էր աղջիկը գծում ձմռան ապակուն։

Աղավնիիների աղոտ ճախրանք կար տեսիլքում ձյունի։
Առավոտն ամբողջ տանջեց անուրջը երանությամբ լի։

Աղջիկը երկար, երկար սպասեց պատուհանի դեմ։
Ծովերից անդին՝ ինչ-որ հեռու տեղ, գարուն էր արդեն։

Իրիկունն իջավ, երկիրը ննջեց սփոփիչ քնով։
Աղջիկն արտասվեց խաղաղ գիշերում,- ո՞վ էր մտքին, ո՞վ։

Սպիտակ վարդը թոշնեց անարցունխ գիշերում այդ պաղ.
Աղավնիները թռան-հեռացան,- առավոտ էր վաղ։

ԲԱնաստեղծության իրական տարբերակը ներքևում․

Белая роза дышала на тонком стебле.
Девушка вензель чертила на зимнем стекле.
Голуби реяли смутно сквозь призрачный снег.
Грезы томили все утро предчувствием нег.
Девушка долго и долго ждала у окна.
Где-то за морем тогда расцветала весна.
Вечер настал, и земное утешилось сном.
Девушка плакала ночью в тиши,- но о ком?
Белая роза увяла без слез в эту ночь.
Голуби утром мелькнули – и кинулись прочь.
Սիմվոլիզմը հետաքրքիր արվեստի ու բանաստեղծական ոճը։ Ուսումնասիրելով այն ՝ հասկացա, որ այստեղ ամենակարևորը սիմվոլներն են ՝ նշանները։ Սիմվոլիստները իրենց արվեստում ստեղծագործում են նշաններով, ինչպես նաև նրանց կերտած աշխարհը իրականից բավականին տարբերվում է։ Հայ հայտնի սիմվոլիստ է Վահան Տերյանը ՝ չնայած նրա սիմվոլիստ լինելու մասին կան իրարամերժ ու տարբեր կարծիքներ։ »Տերյանի բենաստեղծությունների մեջ մեղմօրոր քայլող աղջկա կերպարը կարելի է հանդիպել Տերյանի « Անծանոթ աղջկան » , « Ցնորք» , « Հրաշք աղջիկ» , «Տխրություն» և շատ այլ բանաստեղծություններում:

Օմար Խայամ- քառյակներ

Image result for օմար խայամ կենսագրություն

 

Օմար Խայամն աշխարհում ճանաչված է որպես տաղանդավոր պոետ, սակայն նա ամեն ինչից առաջ տաղանդավոր գիտնական էր՝ իր ժամանակի մեծագույն գիտնականներից մեկը։ Նա մեծ մաթեմատիկոս, աստղագետ, փիլիսոփա էր։ Լավագույնս կարողանում էր մարդկության խնդիրներն ու դժվարություններն արտահայտել իր ստեղծագործություններում։ Խայամը ծնվել է 1048 թվականի մայիսի 18 ին, Նեյշաբուրում։ Պատմաբանների հավաստմամբ նա մահացել է 1131 թվականի դեկտեմբերի 4 ին։ Խայամի ճակատագիրը շատ տարօրինակ և զարմանալի է եղել։ Նա ապրեց որպես գիտնական, աստղագետ և տոմարագետ, իսկ ժամանակակիցները բոլորովին տեղյակ չէին նրա բանաստեղծական շնորհներից։ Խայամն իր կյանքի 50-60 արգասաբեր տարիների ընթացքում գրել է տարին մեկ քառյակ և գրել մեծ վարպետությամբ և խորիմաստությամբ, այնպիսի ստեղծագործություններ, ինչպիսիք միտված են մարդկանց ստիպելու մտածել աշխարհի անսահմանության, սկիզբ ու վերջի և մարդու կյանքի որպիսության մասին։ Մեծարել Խայամին, նշանակում է մեծարել այն արժեքները, որոնք ստեղծել ու տարածել են աշխարհի մեծերը, որոնցից էր հենց ինքը՝ Խայամը։

Մեզանից ո՞վ մեղք չի գործել այս աշխարհում, ասա,

Թե չի գործել, ո՞նց է ապրել այս աշխարհում, ասա,

Եթե դու իմ վատին վատով պատասխանես, Աստված,

Ինչումն է մեր միջև եղած տարբերությունն, ասա:

Քառյակում Օմար Խայամը ցուց է տալիս մարդու մարդկային լինելը: Մարդ կատարյալ ու անսխալական չէ, եթե ոչ, ապա նա այլև չի ապրում: Նա նաև տալիս էր մարդու ու Աստծո տարբերությունը: Մարդ կարող է իրեն տրվածին պատասխանել իր ուզած ձևով, իսկ Աստված սովորեցնում քեզ տալով միայն լավը:

Եթե քո կյանքի գեթ մի պահն անցնի,

Չթողնես – առանց խնդության անցնի…

Կյանքի իմաստը` հենց ինքն է, որ կա,

– Ինչպես որ ապրես` այնպես էլ կանցնի:

Այս քառյակում ընկած է կյանքի ամենակարևոր գաղափարներից մեկը: Բանաստեղծը մեզ տալիս է կարևոր խորհուրդ՝ կյանքն ապրելու խինդով ու ծիծաղով, վայելելով: Ինչքան գնահատես պահի մեջ եղած դրականը, այնքան հեշտ ու սահուն էլ կանցնեն մնացած պահերը: Մեր նպատակներին հասնելու ճանապարհին գնահատել այն ամենն ինչ ձեռք ենք բերել ճանապարհի ընթացքում։

Վերջերս ուսումնասիրում ենք սիմվոլիզմը։ Դրա կարևոր հայ ներկայացուցիչներից է Լևոն Շանթը իր «Հին Աստվածներ» ստեղծագործությամբ։ Պիեսում ներկայացվում էր նման մի իրավիճակ։ Քողավորը ՝ պիեսի սիրո սիմվոլը , տալիս է կարևոր միտք, որ կյանքի փոսը դատարկ է, այնքան ժամանակ մինչև մենք չենք որոշում այն լցնել զգացմունքներով։ Խայամը դա է ասում՝ Կյանքի իմաստը` հենց ինքն է, որ կա, – Ինչպես որ ապրես` այնպես էլ կանցնի: Սա շատ լուրջ կենսափիլիսոփայություն է, որի մասին, որպես կանոն, մոռանում ենք։

Աղբյուրը՝

http://armenian.irib.ir/radio-program4/%D5%A8%D5%B6%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB%D6%84%D5%AB-%D5%B3%D5%A3%D5%B6%D5%A1%D5%AA%D5%A1%D5%B4%D5%9D-%D5%A1%D6%80%D6%87%D5%B4%D5%B8%D6%82%D5%BF%D6%84%D5%B8%D6%82%D5%B4/item/5464-%D8%B9%D9%85%D8%B1-%D8%AE%DB%8C%D8%A7%D9%85, https://mediamag.am/omar-khayyam/

 

Հովհաննես Թումանյան «Մարոն»

Ժիր էր Մարոն, դուրեկան,

Նոր էր իննը տարեկան,

Նըրանց տանը երբ մի օր

Եկան երկու եկավոր:

Ու Մարոյի մայրիկը

Երբ որ բերավ, դրավ լիքը

Խոնչեն նըրանց առաջին,

– Շնորհակալ ենք մենք, ասին,

Տաշտներդ լի հաց լինի,

Դռներըդ միշտ բաց լինի.

Հաց չենք ուզում ձեզանից,

Հող տըվեք մեզ ձեր տանից…

Էն ժամանակ Մարոյի

Հայրիկն առավ արաղի

Լիքը բաժակն ու ասաց.

– Կամքդ լինի, Տեր Աստված…

 

Հենց այս տողերն են, արտահայտում են Մարոյի մասին պոեմի ողջ ցավը․ նրա ծնողները ընդունում են իրենց ներկայում տիրող ավանդույթները ու համարում, որ նորմալ է 8 տարեկան երեխային ամուսնացնելլ ՝ այն էլ չոբան Կարոյի հետ։ Մարոն երեխա էր, նրա մարդանց մասին պետկերացումները այնքան սահմանափակ էին։ Նա մարդու լավ ու վատի մասին ընդամենը մի պատկերացում ուներ․ եթե իրեն բերել է անուշեղեն, ապա լավն է։ Ինչպե՞ս կարող է հասուն տղամարդը, ով կարող էր հենց Մարոյի տարիքի կամ նույնիսկ ավելի մեծ երեխաներ ունենալ, համաձայնվեց է ամուսնանալ երեխայի հետ։ Հաջորդ ցավալի կետը Մարոյի ծնողների անտարբերությունն է։ Ի վերջո, երբ մարդ գիտակցում է, որ կարող է մեծացնել երեխայի, տալ նրան կյանքում ապրելու համար խորհուրդներ, ինչպես կարող էր այդպիսի անպատասխանատու քայլի դիմել։ Այնքան անհասկանալի հարցեր կան։ Ինչպե՞ս կարող էր քրիստոնյա Հայաստանում, անկախ ժամանակահատվածից, տիրել այսպիսի խավարամիտ ու ողբալի բարքեր։

 

Դատավարություն

Հետաքրքրականն այն է , որ այս գիրքը լույս է տեսել հեղինակի ՝ Կաֆկայի մահից հետո։ Այն հեղինակին բերել է եծ ճանաչում։

large-231x300            <<Կերպարափոխություն>> ստեղծագործությունից հետո այս մեկ էլ կարծես գրված լինի նույն անհասկանալի ու գաղտնի ենթատեքստի ոճով։ Հնարավոր է նաև այն միտքը, որ այս պատմվածքով Կաֆկան փորձել է ցույց տալ իր ժամանակի արդարադատության բացակայությունը։ Պատմության սկզբից մինչ ավարտ ընկած հատվածում պատմության հերոսն ուզում է հասկանալ իր հետ ի՞նչ է կատարվում։ Ամենուրեք ինչ-որ խոսակցութուններ էին, բայց ոչ մեկ նրան չէր մանրամասնում։ ԱՆգամ մի պահ փորձեց իր բնականոն կյանքով ապրել, բայց կասկածներն հանգիստ չէին տալիս ։ Ի վերջո դատավարությունը կայացավ նույնպիսի տարօրինակ կերպով, ինչպես որ ամբողջ պատմության ընթացքն էր։ Դատավարությամբ որոշվեց նրա հանցանքի աստիճանը ՝ մահապատիժ։ Նա մահացավ ՝ որակելով, ինպես շունը։

Որոշ աղբյուրներից իմացա, որ այս պատմությունն անգամ անավարտ է համարվում։

Մաջբերումներ, որոնք ոչ այնքան անհասկանալի են, բայց հետաքրքիր

  • Մեղքը ինքն է դեպի իրեն ձգում արդարադատությունը:
  • Թեկուզ ես ուշացել եմ, բայց չէ որ ես այստեղ եմ:
  •  Լինում են դեպքեր, երբ վճիռ կարող ես լսել հանկարծակի ու անսպասելի` ումից ասես,  երբ ասես։
  •  Անգամ պարզապես նստել ու սպասելը` մեծ լարվածություն է:
  • Կանացի ձեռքերը առանց աղմուկ հանելու շատ բան են անում:

Օգտագործված աղբյուրներ ՝

http://grqamol.am/mejberumner-grqeric/franc-kafka-datavarutyun-2/, https://byurie.livejournal.com/profile

Ֆրանց Կաֆկա«Կերպարանափոխություն »

Այդ առավոտ Գրեգոր Զամզան աշխատանքի չէր գնացել: Այդ պատճառով անհանգստացած էին թե՛ նրա ընտանիքի անդամները և թե՛ նրա աշխատակիցը: Չնայած՝ հավատարմատարը անհանգստացած չէր. նրան ուղղատի պատճառ էր պետք և ոչ մի ավելորդ բան: Գրեգորը կերպարանափոխվել էր և վերածվել հրեշի, որից հետո նրա ընտանիքը, վախեցած սպասվելիք կործանումից, հասկացրեց նրան հեռանալու մասին: Գրեգորը հեռացավ:

Պատմվածքից կարելի է մի քանի կարևոր բան քաղել: Օրինակ այն, թե ինչքան անտարբեր են իրենց աշխատակիցների նկատմամբ գերծատուները: Չէ՞ որ նրանք էլ են մարդ և ինչ ասես կարող է պատահել:

Հաջորդն այն է, որ Գրեգորը չէր մտածում հին մարմինն ունենալու մասին, այլ ամեն կերպ փորձում էր հարմարվել նորին:

Մյուսը ընտանիքի կախյալ վիճակն էր  Գրորեգորից: Երևի թե կոպիտ կհնչի, բայց Գրեգորին ոչ թե ընտանիքի անդամ էին համարում այլ ևս մեկ ֆինանսավորման աղբյուր: Անգամ քույրը, ով ինչպես նշվում էր ամենաջերմ հարաբերություններն ուներ Գրեգորի հետ, հոգնեց խնամելուց::

Եվ ամենավերջում Գրեգորի  սերն իր ընտանիքի նկատմամբ այնքան մեծ էր, որ նա հեռանալով փորձեց չխանգարել նրանց կենցաղին:

Անտոն Չեխով «Չինովնիկի մահը»

Chinovnik

Պատմությունն առաջին անգամ կարդալիս հակասական մտքեր են առաջանում ։ Առաջին հայացքից վախն ուժեղից ստիպեց անընդհատ վատ զգալ գլխավոր հերոսին իր կատարած <<հանցանքի համար>> ։ Եվ տանջող մտքերից հերոսը մահանում է։  Այսպիսի դեպքերում ես սիրումեմ այժմյան հասարակությանը։ Մարդիկ ազատ են, մի քիչ էլ անտարբեր, որն էլ թույլ է տալիս այսպիսի միջադեպերից խուսափել։

Անտոն Չեխով «Պատյանով մարդը»

պա

<<Պատյանով մարդը>> այսպես էին կոչում նրան գյուղացիները։ Մարդու այս տեսակը պարփակված է իր մեջ։ Թեկուզ նա շփվում է, բայց մաքսիմալ քիչ։ Այդ պարագայում չես ասի, որ այդ մարդը ամուսնացած է։ Պատյանով մարդը ինքն իրեն պաշտպանում էր թե՛ մարդկանցից թե՛ բնությունից։ Ամենատաք եղանակին անգամ նա հագնում էր տաք կոշիկներ, չէր մոռանում նաև անձրևանոցի մասին։ Նա իր տարօրինակ պահվածքով հեռու էր պահում տեղի մարդկանց և <<նրանց կողմից առաջացրած վտանգները>>։ Մի օր նա մահացավ, և ոչ մեկ անգամ չափսոսաց։